կարևոր
1375 դիտում, 2 ժամ առաջ - 2025-04-28 14:31
Հասարակություն

Նեռի «շնորհիվ» ճանաչում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և արժանավոր և անարժան հոգևորականներին․ Ռուբեն Մելիքյան

Նեռի «շնորհիվ» ճանաչում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և արժանավոր և անարժան հոգևորականներին․ Ռուբեն Մելիքյան

Իրականում՝ ուրախ եմ, որ նեռի «շնորհիվ» ճանաչում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ոչ միայն արժանավոր ու պատվավոր, այլև անարժան ու պատվազուրկ հոգևորականներին։ Այս մասին գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Ահավասիկ, Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Նա ջերմ ընդունելության է արժանացրել Հայաստանը ծնկի բերած, Արցախից հրաժարված, Հայ Եկեղեցու հազարավոր լույս-զավակների գլուխը կերած կառավարչին, Հայոց Ցեղասպանությունն ուրացող կառավարչին, Վեհափառին ու Հայ Եկեղեցուն անընդհատ անարգող կառավարչին։

«Ու՞ր է,Կայե՛ն, քո եղբայր Աբելը», - այս հարցը այդպես էլ չհնչեց։ «Ու՞ր է, նիկոլ, քո Հայրենիք Արցախը»։

Ցավում եմ, որ Հայ Եկեղեցում ունենք Վազգեն արքեպիսկոպոսի պես նվիրապետ։

ՀԳ. Ցանցը որոնելիս՝ հետաքրքիր նյութեր գտա Վազգեն Սրբազանի մասին՝ դեռ այն ժամանակներից, երբ Վիրահայոց թեմի առաջնորդն էր»։