Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Ստեփանակերտում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քաղաքապետ է ընտրվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Սուրեն Գրիգորյանը։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանի՝ Սուրեն Գրիգորյանի օգտին, նախնական տվյալներով, քվեարկել է ընտրությանը մասնակցածների 62.57 տոկոսը (9581 քաղաքացի)։ Մյուս թեկնածուի՝ վարչապետի խորհրդական, նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանի օգտին քվեարկել է ընտրողների 24.36 տոկոսը, իսկ ԱԺ պատգամավոր Մարատ Հասրաթյանի օգտին՝ 13.07 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել 970 քվեաթերթիկ։
Ստեփանակերտի ավագանու անդամներ են ընտրվել Վալերի Աբրահամյանը, Արթուր Ամիրյանը, Հասմիկ Ասրյանը, Արեգ Ասրյանը, Գագիկ Բաղունցը, Էրիկ Բեգլարյանը, Արթուր Դադասյանը, Արմեն Դոլուխանյանը, Մհեր Թովմասյանը, Մարատ Թեւոսյանը, Գագիկ Խաչատրյանը, Վիոլետ Խուրշուդյանը, Սերգեյ Մելքումյանը, Սամվել Մինասյանը եւ Հրաչիկ Նասիբյանը։
ԿԸՀ նախագահի տեղեկացմամբ՝ ընտրություններին մասնակցել է 36335 ընտրելու իրավունք ունեցողներից 16283-ը։ Ընդհանուր առմամբ, ըստ ԿԸՀ տվյալների, մասնակցությունը ընտրություններին ողջ հանրապետությունում կազմել է 58.7 տոկոս։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Մարտակերտի շրջանում՝ 73.9 տոկոս, իսկ ամենացածրը՝ Ստեփանակերտում շուրջ 45 տոկոս։
Ձայների վերահաշվարկի մասին ԿԸՀ-ն ստացել է 3 դիմում՝ Մարտունու շրջանի Սոս, Մյուրիշեն եւ Պառավաթումբ գյուղերի համայնքի ղեկավարի թեկնածուների կողմից։