կարևոր
694 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-07 09:20
Քաղաքական

ՀԷՑ-ը հպատակեցնելու նոր միջոց են կիրառում․ «Հրապարակ»

ՀԷՑ-ը հպատակեցնելու նոր միջոց են կիրառում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, Սամվել Կարապետյանի հաշվին ամսական 5.2 մլն դրամ աշխատավարձ ստացող Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է կառույցը հպատակեցնելու գործը։ Նա աշխատակազմի ղեկավար կազմից տասնյակ անձանց է ազատել, որոնց մեծ մասը դիմել է դատարան, եւ շուտով քննություն կսկսվի:

Ոմանց առաջարկել են անդամագրվել ՔՊ-ին, որ աշխատանքը չկորցնեն, մեծ թվով ՔՊ համակիրների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի հետ հեծանիվ վարողների է ընդունել աշխատանքի:

Հերթը հասել է շարքային աշխատակիցներին, որոնց եւս մինչ ընտրությունները պետք է յուրային դարձնեն: Մեզ ասացին, որ աշխատակազմին զգուշացրել են, որ նրանց հեռախոսազրույցներն ու համակարգչային շփումներն ԱԱԾ-ի «կոնտրոլի» տակ են, եւ իրենք արագ իմանալու են, թե ով է շարունակում կապ պահել նախկին ղեկավարության եւ հատկապես` տնօրեն Դավիթ Ղազինյանի հետ: Ասել են` իբր «հետո իրարից չնեղանանք»։ Զգուշացրել են, որ կառույցից արտահոսք չլինի, ներքին ինֆորմացիա հանողները կպատժվեն։