կարևոր
661 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-06 17:48
Աշխարհ

Լեհաստանը փորձում է nչնչացնել ԵԱՀԿ-ի էությունը. Զախարովա

Լեհաստանը փորձում է nչնչացնել ԵԱՀԿ-ի էությունը. Զախարովա

Լեհաստանը վաղուց արդեն ապակառուցողական ջանքեր է գործադրում՝ խաթարելու և ոչնչացնելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) էությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Պաշտոնական Վարշավան վաղուց է զբաղվում ապակառուցողական գործունեությամբ, որն ուղղված է ԵԱՀԿ-ի էության խաթարմանը և ոչնչացմանը։

Նրանք չպետք է պարզապես արտասանեն այս կազմակերպության անվանման տառերը. նրանք պետք է վերծանեն դրանք և ուշադիր ուսումնասիրեն, թե ինչ է այն խորհրդանշում, ինչ է նշանակում նրա անվանումը և ինչու է այն ստեղծվել։ Այն ստեղծվել է անվտանգության համագործակցության համար։

ՆԱՏՕ-ի ջանքերի շնորհիվ այս անվտանգությունից և համագործակցությունից քիչ բան է մնացել»,ասել է Զախարովան: