կարևոր
631 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-02 15:53
Քաղաքական

Ռուս-հայկական հարաբերություններն ունեն հակասական եւ բազմակողմանի բնույթ

Ռուս-հայկական հարաբերություններն ունեն հակասական եւ բազմակողմանի բնույթ
Ո՞ւր են հիմա շարժվում հայ-ռուսական հարաբերությունները։ Նիկոլ Փաշինյանը գործում է Ռուսաստանի դե՞մ, թե՞ անում է այն, ինչ Մոսկվան ակնկալում է իրենից։ Որքանո՞վ է ճիշտ այն հաշվարկը, որ տնտեսական հարաբերությունները կօգնեն պահպանել Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքական հարաբերւթյունները։ VERELQ-ի (Հայկ Խալաթյանի) այս եւ այլ հարցերին պատասխանել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ, ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը:

- Ո՞ւր են հիմա շարժվում հայ-ռուսական հարաբերությունները․ Որովհետեւ, մի կողմից, մեղադրանքներ են հնչում հայկական իշխնությունների հասցեին Մոսկվայի կողմից՝ դեպի արեւմուտք շրջադարձ կատարելու համար։ Մյուս կողմից՝ Հայաստանում կարծիք կա, որ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը, չնայած հրապարակային հակառուսական հայտարարություններին, իրականում անում է այն, ինչ Մոսկվան ակնկալում է իրենից։

Կարծում եմ՝ ռուս-հայկական հարաբերությունները ներկա փուլում, իհարկե, ունեն խիստ հակասական եւ բազմակողմանի բնույթ։Եթե ռազմաքաղաքական վեկտորը եւ անվտանգության ոլորտը, անշուշտ, բնորոշվում են որոշակի դեգրադացիայով, ինչը տեսանելի է ոչ միայն հայտարարությունների, այլեւ կոնկրետ գործերի մակարդակում, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի տարանջատման եւ Արեւմուտքի հետ շփումների ցուցադրաբար ամրապնդման առումով հենց ռազմաքաղաքական եւ անվտանգության ոլորտերում, ապա տնտեսական ոլորտում տեսանելի է՝ պահպանվում է դրական դինամիկա եւ փոխկախվածություն։

Եվ ինձ թվում է՝ եւ Մոսկվան, եւ Երեւանը ամեն կերպ կփորձեն պահպանել փոխհարաբերությունների այն դրական տարրերը, որոնք այժմ գոյություն ունեն, նախ եւ առաջ տնտեսական ոլորտում՝ ձգտելով ոչ բարեկամական հռետորաբանությունը որոշակի աստիճանից բարձր չհասցնել, որին կհետեւեր անխուսափելի խզումը։ Բացի այդ, ինձ թվում է՝ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ առաջնորդական դիվանագիտությունն օգնում է մինչեւ որոշակի ժամանակ խառնել, այդ թվում՝ բավական սուր քաղաքական հարցերը։

Միեւնույն ժամանակ, միանգամայն ակնհայտ է՝ բացասական սյուժեների, բացասական միտումների, բացասական հայտարությունների քանակական կուտակումը վաղ թե ուշ կարող է անցնել այն սահմանը, որից այն կողմ արդեն դժվար կլինի պահպանել նույնիսկ երկկողմ երկխոսության ներկայիս մակարդակը:

Բայց տեսնում ենք՝ անվտանգության ոլորտում ԱՄՆ-ն արդեն դառնում է Հայաստանի գլխավոր գործընկրներից մեկը՝ Ռուսաստանի փոխարեն։ Տեսնում ենք՝ նույնիսկ ԱԷԿ-ի հարցում, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության ապագայի համար, եւ, ընդհանուր առմամբ, հայկական կողմի գերակայությունները, Հայաստանի իշխանությունները նախպատվությունը տալիս են ամերիկյան ԱԷԿ-ի նախագծին։ Սա հաշվի առնելով՝ որքանո՞վ է ճիշտ այն հաշվարկը, որ տնտեսական հարաբերությունները կօգնեն պահպանել քաղաքական հարաբերությունները։ Որովհետեւ հետխորհրդային տարածքում բազմիցս տեսել ենք դեպքեր, երբ քաղաքականությունն ավելի կարեւոր է եղել, քան տնտեսությունը՝ Ուկրաինայի կամ Վրաստանի օրինակը Միխեիլ Սաակաշվիլիի օրոք։

Կցանկանայի մի փոքր կոնկրետացնել իմ միտքը, որը, թերեւս, բավականաչափ հստակ չի տեղ հասել հենց տնտեսության առումով։ Ինձ թվում է՝ այստեղ ամեն ինչ այդքան միանշանակ չի լինի, եւ մասնավորապես տնտեսական ոլորտում հարաբերությունները մասնատվելու են եւ կազմալուծվելու են տարբեր ընկերությունների հետ փոխգործակցության մակարդակի։

Ահա դուք հիշատակեցիք «Ռոսատոմը» եւ հայկական կողմի բազմիցս հայտարարւոթյունները Ռուսաստանից հեռանալու անհրաժեշտության մասին նաեւ միջուկային էներգետիկայի ոլորտում։ Այո, մենք կարող ենք ենթադրել՝ այստեղ հարաբերությունները ինչ-որ կերպ դեգրադացվելու են հենց այն համատեքստում, որ ատոմային էներգետիկան սերտորեն կապված է ռազմաքաղաքական եւ անվտանգության հարցերի հետ։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչու։

Բայց միեւնույն ժամանակ, լոգիստիկայի ոլորտը, ինչ-որ առեւտրային գործառնությունների ոլորտը, տրանսպորտային փոխադրումների ոլորտը, այդ թվում՝ Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երթուղով, պայմանականորեն հնարավոր ուղիներից մեկն է, այսպես թե այնպես, ձեռնտու են Հայաստանին, Հայաստանի իշխանփություններին եւ որոշակի եկամուտ են բերում բյուջե, այդ շփումները, կարծում եմ, առայժմ կպահպանվեն, կրկին այնքան ժամանակ, քանի դեռ չի միջամտել մեծ քաղաքականությունը եւ քանի դեռ Հայաստանի վրա բավականաչափ հզոր ճնշում չի գործադրվի նրա արեւմտյան գործընկերների կողմից՝ կրճատելու առեւտրային եւ տնտեսակա ն կապերը, որոնք թույլ են տալիս Ռուսաստաին շրջանցել պատժամիջոցները։Հիանալի հասկանում ենք՝ սա վերաբերում է Թուրքիային եւ նույնիսկ առանձին չինական ընկերություններին։Ահա մի օրինակ․ բառացիորեն վերջերս իրզաեկվեցինք չինական ընկերություններից մեկի կողմից Արկտիկայի LNG-2 սարքավորումներ մատակարարելուց հրաժարվելու մասին: Տեեսնում ենք՝ այն աշխատում է: Եվ ես կարծում եմ, որ դա կաշխատի նաեւ Հայաստանի դեպքում։

Այնպես որ, այստեղ, իհարկե, մենք պետք է արձանագրենք քաղաքական եւ տնտեսական հարցերի դիալեկտիկական փոխկապակցվածությունը եւ, այնուամենայնիվ, գործուն լծակների առկայության անհրաժեշտությունը, որպեսզի փորձենք ինչ-որ կերպ կարգավորել ծագող հարցերը։ Այն, որ քաղաքական երկխոսություն, որպես այդպիսին, չկա կամ այն իրականացվում է փոխադարձ մեղադրանքների, երկու կողմերի ոչ միշտ մտածված հուզական հայտարարությունների ռեժիմով, դա մեծ տագնապ է առաջացնում։

 

Աղբյուրը՝ verelq.am

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի