Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե կարիք լինի, Իսրայելը կկրկնի Գազայի գործողությունները Լիբանանում․ նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայլեի պաշտպանության նախարարը։ Ի՞նչ ռիսկեր է պարունակում Համաս-Իսրայել պատերազմը դեպի Լիբանան անցում անելու ուղղությամբ։ Նոյյան Տապան-ի հարցը մեկնաբանել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
Հարավային Լիբանանում և հյուսիսային Իսրայելում շարունակվող բախումները թեժացան, երբ Իսրայելը հատուկ գործողություններով թիրախավորեց Համասի և Հեզբոլլայի ղեկավարներին։
Կարծում եմ պատերազմը Լիբանան տեղափոխելու սպառնալիքները այս պահի դրությամբ դեկլարատիվ բնույթ ունեն և չեն հատի երկուստեք պայմանվորված սահմանները։ Լիբանանի հարավը կլինի թեժ, սակայն Բեյրութը չեմ կարծում որ բռնկվի։ Իսրայելին երկրորդ մեծ ռազմաճակատ բացել պետք չե, երբ դեռեւս Գազայում գնում են մարտեր։
Կարմիր գծերը ըստ էության կարծում եմ գծվել են Վաշինգտոնի և Թեհրանի կողմից։ Ռազմական բախումների առընթեր քաղաքական գործընթացները գնում են մի կողմից «երկու պետություն» բանաձևը կյանքի կոչելու և Կազայի կարգավիճակը հստակցնելու, մյուս կողմից՝ Իսրայել-Լիբանան ցամաքային սահմանազատումն ու սահմանագծումի նախագծի շուրջ համաձայնելու։
Լիբանանի դեքում կարծում եմ սա կլինի քաղաքական օրակարգը։ Չպետք է մոռանանք, որ երկար ձգումներից հետո Վաշինգտոնի միջնորդությամբ իրականացավ Լիբանան-Իսրայել ծովային սահմանազտումն ու սահմանագծումը։ Գալու է նաեւ ցամաքային սահմանազատումի հարցը, որ դարձյալ լուծվելու է Վաշինգտոն-Իրան ձևաչափով։
Աղբյուրը՝ Նոյյան Տապան