կարևոր
775 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-24 11:13
Հասարակություն

«Իրական Հայաստանում» պաշտպանված են ընդամենը մի քանի հոգի․ Վարազդատ Հարությունյան

«Իրական Հայաստանում» պաշտպանված են ընդամենը մի քանի հոգի․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է․

««Իրական Հայաստանում» պաշտպանված են ընդամենը մի քանի հոգի:

«Իրական Հայաստանում» նախապատրաստվող իրական հանցագործությունների փոխարեն «կանխվում» են գոյություն չունեցող ահաբեկչությունները:

«Իրական Հայաստանում» սպառնալիքը ոչ թե զինված խուժանն ա, այլ օրինակ` Եկեղեցու հոգևոր սպասավորը կամ օրագրի մեջ գրառումներ անող քաղակտիվիստ կինը:

Ցավակցում եմ «Իրական Հայաստանի» հերթական զոհերի` Վոլոդյա Գրիգորյանի և մյուս սպանված անձի հարազատներին, ընկերներին ու մտերիմներին:

Համբերություն անպաշտպան ու ապշահար մնացած հայ ժողովրդին»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, որի հետևանքով սպանվել է համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։