Փոխարժեքներ
22 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
Ռուս-թուրքական պատերազմները (XVI-XIXդդ) պայմանավորված էին աշխարհաքաղաքական եւ տնտեսական գործոնների համակարգով, մասնավորապես
1․ Պայքար Սեւծովյան տարածաշրջանի վերահսկողության համար. Ռուսական կայսրությունը ձգտում էր ելք ստանալ դեպի Սեւ ծով եւ վերահսկել այդ տարածաշրջանով անցնող առեւտրային ուղիները: Օսմանյան կայսրությունն իր հերթին ձգտում էր պահպանել իր ազդեցությունն այս տարածաշրջանում եւ խոչընդոտել Ռուսաստանի ընդլայնմանը։
2․ Երկու կայսրություններն էլ պայքարում էին Կովկասում ազդեցության համար՝ ձգտելով վերահսկողոթյուն հաստատել տեղի ժողովուրդների եւ նրանց տարածքների վրա:
3․Կրոնական գործոն: Ռուսական կայսրությունը, որն իրեն ներկայացնում էր որպես ուղղափառ ժողովուրդների պաշտպան, աջակցություն էր ցուցաբերում Օսմանյան կայսրության տիրաեպտության տակ գտնվող քրիստոնեական համայնքներին:
4․ Կովկասյան տարածքների միացումը Ռուսաստանին. ռուս-թուրքական պատերազմների արդյունքում ռուսական կյասրությունը միացրեց զգալի տարածքներ Կովկասում՝ ներառյալ Աբխազիան:
5․Ռուսական վերահսկողության հաստատում. Ռուսական կայսրությունը քաղաքական եւ ռազմական վերահսկոողւթյուն հաստատեց այդ տարածքների նկատմամբ, ինչը հանգեցրեց տեղի ժողովուրդների սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքի փոփոխության:
6․Լարվածության մեծացում. ռուսական վերահսկողության հաստատումը դիմադրություն առաջացրեց կովկասյան բնակչության մի մասի կողմից, որը չէր ցանկանում ենթարկվել ռուսական իշխանութայնը։
Մահաջիրություն
Միգրացիայի պատճառները. Կովկասի մահմեդական բնակչության մի մասը, չցանկանալով ենթարկվել ռուսական իշխանությանը, զինված դիմադրություն ցույց տվեց։ Կովկասյան պատերազմում կրած պարտությւոնից հետո նրանցից շատերը նախընտրեցին արտագաղթել Օսմանյան կայսրություն։
Ռուսական կայսրության քաղաքականությունը. Ռուսական կայսրությունը վարում էր մահմեդական բնակչությանը Կովկասից դուրս մղելու քաղաքականություն՝ կազակների եւ այլ ռուս վերաբնակիչների կողմից վերաբնակեցման համար հողեր ազատելու համար:
Կրոնական գործոն․ որոշ մահմեդականներ վախենում էին Ռուսսատանի իշխանությունների կողմից կրոնական խտրականոթյունից եւ նախընտրում էին ապրել մահմեդական երկրում:
Միգրացիայի բնույթը (Մահաջիրություն). վերաբնակեցումն ուղեկցվում էր հսկայական դժվարություններով եւ զրկանքներով: Շատ գաղթականներ ճանապարհին մահացել են սովից, հիվանդություններից եւ վատ վերաբերմունքից։ «Մահաջիրությունը» հսկայական ժողովրդագրական վնաս հասցրեց Աբխազիային եւ Կովկասի այլ շրջաններին՝ դատարկելով ամբողջ շրջանները:
Ռուս-թուրքական պատերազմների հիմնական պատճառների եւ «մահաջիրության» բնույթի ըմբռնումն առանցքային է Աբխազիայում թուրքական ազդեցության վերլուծության համար:
Այս իրադարձությունները ձեւավորեցին․
· Պատմական անարդարության զգացում
· Աբխազների մոտ պահպնվում է պատմական անարդարության զգացումը՝ կապված իրենց նախնիների բռնի տեղահանման հետ Օսմանյան կայսրություն։
· Կապը Սփյուռքի հետ
«Մահաջությունը» հանգեցրեց աբխազական խոշոր Սփյուռքի ձեւավորմանը Թուրքիայում, որը կարեւոր դեր է խաղում պատմական հայրենիքի հետ կապերի պահպանման գործում:
ԽՍՀՄ փլուզումից մինչ օրս. Թուրքիա եւ Աբխազիա
1991 թ-ի ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան վարում էր բազմավեկտոր քաղաքականություն, որը միավորում էր ինչպես ավանդական աշխարհաքաղաքական շահերը, այնպես էլ տարածաշրաջանում բացված նոր հնարավորությունները:Այս քաղաքականության հիմնական ուղղություններն են
Նոր պետությունների անկախության ճանաչում եւ հարաբերությունների զարգացում:
Թուրքիան ճանաչել է նախկին ԽՍՀՄ տարածքում ձեւավորված բոլոր նոր պետությունների, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի եւ Ուկրաինայի անկախությունը: Անկարան ակտիվորեն զարգացրել է դիվանագիտական, տնտսական եւ մշակութային կապերը այդ երկրների հետ։ Հատկապես կարեւոր էր համագործակցությունը Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների (Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղզստան) հետ։
Տնտեսական Համագործակցություն
Թուրքիան ձգտում էր կարեւոր տնտեսական գործընկեր դառնալ նոր պետությունների համար՝ առաջարկելով ներդրումներ, առեւտրային կապեր եւ զարգացման աջակցություն: Ջանքեր են գործադրվել Թուրքիան Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի հետ կապող տրանսպորտային միջանցքների ստեղծման ուղղությամբ, այդ թվում՝ Կովկասի տարածքով։ Էներգետիկ համագործակցությունը դարձել է առաջնահերթություններից մեկը։ Թուրքիան մասնակցել է նավթի եւ գազատարների կառուցմնաը, որոնք էներգակիրներ են տեղափոխում Կասպյան տարածաշրջանից Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը (օրինակ՝ Բաքու - Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը)։
«Փափուկ ուժ» եւ մշակութային ազդեցություն
Թուրքիան ակտիվորեն առաջ է մղել իր մշակույթն ու լեզուն նոր պետություններում, հատկապես թյուրքալեզու երկրներում։ Կրթաթոշկներ են տրամադրվել այդ երկրների ուսանողներին թրքական համալսարններում սովորելու համար։Ստեղծվեել են մշակութային կենտրոններ, հեռարձակվել թուրքական հեռուստաալիքներ եւ ռադիոկայաններ։ Թուրքիան աջակցում էր թյուրքական միասնության խթանմամբ զբաղվող կազմակերպություններին։
Աշխարհաքաղաքական դերը եւ տարածաշրջանային անվտանգություն
Թուրքիան ձգտում էր առաջատար դիրք գրավել տարածաշրջանում՝ ազդեցության համար մրցակցելով Ռուսաստանի հետ։ Աջակցել է կայունության եւ անվտանգության ամրապնդմանն ուղղված տարածաշրջանային նախաձենռություններին, օրինակ՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը: Մասնակցել է տարածաշրջանում խաղաղապահ գործողություններին:
Կովկասյան քաղաքականություն
Թուրքիան փորձել է միջնորդի դեր խաղալ Կովկասում հակամարտոոթյունների կարգավորման գործում՝ հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:Աջակցել է Ադրբեջանին Հայաստանի հետ դիմակայությունում։ Ձգտում էր ամրապնդել կապերը Վրաստանի հետ՝ նրա մեջ դաշնակից տեսնելով տարածարշջանում։ Միաժամանակ կապեր է պահպանել աբխազական եւ Թուրքիայում բնակվող հյուսիսկովկասյան այլ համայնքների հետ։ ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիայի քաղաքկանությունն ուղղված էր տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդմանը, տնտեսական կապերի զարգացմանը, իր մշակույթի եւ լեզվի առաջխաղացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության ապահովմանը։ Թուրքիան ձգտում էր դառնալ հետխորհրդային տարածքի առանցքային խաղացողներից մեկը՝ մրցակցելով Ռուսաստանի հետ ազդեցության համար։
Կրթական կապեր
Կան հատուկենտ տեղեկոթյուններ Թուրքիայում աբխազական երիտասարդութայն ուսուցման մասին։ Օրինակ՝ 2020 թ-ին կորոնավիրուսի համավարակի ժամանակ Աբխազիայի իշխանությունները հայտնել են թուրքական հաստատւոթյուններում սովորող իրենց 23 անչափահաս քաղաքացիների վերադարձի մասին,սակայն նրանց ընդհանուր թիվը չեն նշել։ 1994 թ-ի թուրքական Ցանդրիփշեբիլում հիմնադրվել է «Բաշարան-քոլեջը»: Ի սկզբանե այն ներկայացվել է որպես Աբխազիայի կրթության նախարարության հետ թուրքական «Չորում լուսավորչական ասոցիացիայի համագործակցւթյան արդյունք։ Շրջանավրտները կարող էին ընդունվել թուրքական բուհեր։ 2010 թ-ի թուրք հիմնադիրները հայտարարել են քոլեջի փակման մասին ֆինանսական խնդիրների պատճառով, ինչն աբխազական հասարակոթյան շրջանում ռեզոնանս է առաջացրել եւ հայտարություն այն մասին, որ իրադարձությունը կապված է Ռուսաստանի հակազդեցության հետ: Այնուամենայնիվ, քոլեջը գոյություն ուներ առնվազն 14 տարի: 2024 թ-ի օգոստոսին աբխազական ԶԼՄ-ներում կրկին տեղեկություններ հայտնվեցին «Մոսկվայի ճնշման տակ» դրա առաջիկա փակման մասին։ Ընդ որում՝ թուրքական աբխազներ – մուհաջիրները, կովկասագետ Աթաեւի խոսքով, ակտիվորեն օգտվում են Սուխումում աբխազերեն սովորելու հնարավորությունից՝ աբխազական պետական պարտատոմսերի հաշվին:
Կրթական ծրագրեր Թուրքիայում աբխազական երիտասարդների համար
Թուրքական հիմնադրամները (ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, որոնք հաճախ կապված են աբխազական սփյուռքի հետ) աբխազացի շրջանավարտներին առաջարկում են կրթաթոշակներ թուրքկան բուհերում սովորելու համար: Ծրագրերն ընդգրկում են տարբեր մասնագիտություններ՝ հումանիտար (պատմություն, լեզուներ, մշակույթ) մինչեւ տեխնիկական (ճարտարագիտություն, ՏՏ):
Կազմակերպիչներն այս ոլորտում հիմնական խաղացողներն են
YTB (Yurtdışı Türkler ve Akraba Topluluklar Başkanlığı) - Թուրքիայի կառավարությանն առընթեր արտերկրում հայրենակիցների եւ ազգակիցների գործերի վարչություն.պետական կազմակերպոթյուն, որը կրթաթոշակներ է տրամադրում օտարերկրյա ուսանողներին՝ ներառյալ աբխազները:
Թուրքիայի բազմաթիվ աբխազական սփյուռքյան կազմակերպություններ (օրինակ՝ աբխազական մշակութային հիմնադրամների ֆեդերացիան՝ Abhazfed) նույնպես տրամադրում են կրթաթոշակներ եւ կազմակերպում կրթական ծրագրեր։
Թուրքական համալսարաններ. որոշ համալսարաններ իրենք են առաջարկում կրթաթոշակներ օտարերկրյա ուսանոների համար, այդ թվում՝ աբխազների համար:
Աբխազիայում Թուրքիայի մշակութային ազդեցությունն ունի բարդ եւ բազմակողմանի պատմություն, որն իր արմատներն ունի խորը անցյալում:
Պատմական արմատներ եւ կապեր
Օսմանյան ժամանակաշրջան. Կովկասում օսմանյան տիրապետության շրջանում աբխազական բնակչության մի մասը գաղթել է Թուրքիա:Դա հանգեցրել է ընդհանուր մշակութային ավանդույթների եւ կապերի զարգացմանը։
Մահաջիրություն. 19-20-րդ դարերում աբխազական բնակչության մի մասի զանգվածային վերաբնակեցումը դեպի Թուրքիա ստեղծել եւ պահպանում է ամուր կապեր մշակույթների միջեւ:Դա ազդել է աբխազական սփյուռքի շրջանում ավանդույթների, լեզվի եւ սովորույթների պահպանման եւ տարածման վրա։
Ընդհանուր թյուրքական արմատներ. չնայած այն հանգամանքին, որ աբխազերենը թյուրքական լեզու չէ, մի շարք մշակուաթյին տարրերի պատմական կապերն ու ընդհանուր ակունքները դեռեւս առկա են:
Իսլամի ազդեցությունը. աբխազական բնակչության մի մասը իսլամ է դավանում: Հետեւաբար, իսլամի հետ կապված թուրքական կրոնական եւ մշակութային կառույցների հետ կապեր եղել եւ կան։
Մշակութային փոխանակումներ. մշակութային փոխանակումները, փառատոները, ցուցահանդեները եւ համերգները թուրք եւ աբխազական մշակութային գործիչների մասնակցությամբ նպաստում են ավելի սերտ շփմանը:
Զբոսաշրջություն. Թուրքիան Աբխազիայի բնակիչների համար հայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է:
Սփյուռք․ աբխազական սփյուռքը Թուրքիայում առանցքային դեր է խաղում մշակութային փոխանկման, Աբխազիայի մասին տեղեկատվոթյան տարածման, ինչպես նաեւ աբխազական ավանդույթների եւ սովորույթների պահպանման գործում:
Աբխազիայի վրա Թուրքիայի մշակութային ազդեցությունը բազմազան է եւ պատմականորեն պայմանավորված։ Այն արտահայտվում է տարբեր ասպեկտներով՝ լեզվից եւ լրատվամիջոցներից մինչեւ կրոնկան եւ մշակութային փոխանակումներ։
Կրոնական ազդեցություն. պատմականորեն, աբխազների մի մասը դավանում էր իսլամ: Մահաջիրությունից հետո մահմեդական աբխազների մեծ մասը հայտնվել է Թուրքիայում։ Թուրքական սփյուռքի հետ կապերը պահպանում են Աբխազիայում իսլամի նկատմամբ հետաքրքրությունը։
Մզկիթների կառուցում.թուրքական կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ Աբխազիայում մզկիթներ են կառուցվում կամ վերականգնվում:
Կրոնական կրթություն. աբխազացի ուսանողները կրոնական կրթություն են ստանում Թուրքիայում: Կարեւոր է նշել՝ Աբխազիայի բնակչության մեծամասնությունը դավանում է քրիստոնեություն (ուղղափառություն) կամ հավատարիմ է ավանդական աբխազական հավատալիքներին:
Թուրքական բիզնես. թուրքական բիզնեսն Աբխազիայի զբոսաշրջության ոլորտի առանցքային ներդրողներից է։ թուրքական ընկերությունները կառուցում են հյուրանոցներ, ռեստորաններ եւ այլ զբոսաշրջային ենթակառուցվածքներ՝ ստեղծելով աշխատատեղեր եւ նպաստելով զբոսաշրջության զարգացմանը:
Շինարարություն. Թուրքական շինարարական ընկերություններն ակտիվորեն մասնակցում են Աբխազիայում բնակելի եւ առեւտրային օբյեկտների կառուցմանը: Սա նպասում է ենթակառոցվածքների զարգացմանը, բայց կարող է նաեւ հարցեր առաջացնել շինարական ծածկագրերի համապատասխանույթան եւ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ:
Գյուղատնտեսություն. թուրքական ընկերությունները ներդրոմներ են կատարում Աբխազիայի գյուղատնտեսության մեջ, մասնավորապես ցիտրուսային մրգերի, թեյի եւ այլ գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության մեջ:
Առեւտուր: Թուրքիան Աբխազիայի հիմնական առեւտրային գործընկերներից մեկն է՝ մատակարարելով ապրանքների լայն տեսականի՝ սննդից եւ հագուստից մինչեւ շինանյութեր եւ սարքավորումներ:
Տրանսպորտ եւ լոգիստիկա. թուրքական ընկերւթյունները մասնակցում են Աբխազիայի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը՝ ներառյալ ճանապարհների եւ ծովային նավահանգիստների կառուցումը:
Կապեր աբխազական համայնքի միջոցով Թուրքիայում
Աբխազական սփյուռքը Թուրքիայում առանցքային դեր է խաղում աբխազական մշակույթի եւ լեզվի պահպանման գործում: Սփյուռքը կազմակերպում է մշակութային միջոցառումներ, աջակցում է աբխազական դպրոցներին եւ նպաստում Աբխազիայի եւ Թուրքիայի միջեւ մշակութային փոխանակման զարգացմանը:
Հումանիտար օգնություն․ աբխազական սփյուռքը մարդասիրական օգնություն է ցուցաբերում Աբխազիային, հատկապես ճգնաժամերի եւ բնական աղետների ժամանակ:
Աբխզական կազմակերպությոոնները Թուրքիայում ակտիվորեն լոբբինգ են անում Աբխազիայի շահերը թուրքական քաղաքական շրջանակներում՝ ձգտելով հասնել Աբխազիայի անկախության ճանաչմանը եւ համագործակցության ընդլայնմանը:
Տնտեսական կապեր. աբխազական սփյուռքի ներկայացուցիչները ներդրումներ են կատարում Աբխազիայի տնտեսության մեջ, ստեղծում են համատեղ ձեռնարկություններ եւ նպաստում երկու երկրների միջեւ առեւտրի զարգացմանը:
Քաղաքական ազդեցություն. աբխազական սփյուռքն իր թվաքանակի եւ կազմակերպվածոթայն շնորհիվ որոշակի քաղաքական ազդեցություն ունի Թուրքիայում: Թուրք քաղաքական գործիչները հաճախ են դիմում Սփյուռքին Աբխազիային վերաբերող հարցերի շուրջ աջակցության եւ խորհրդատվության համար:
Հաշվի առնելով Թուրքիայի ազդեցությունը Աբխազիայի վրա՝ չի կարելի անտեսել հնարավոր ռիսկերը, որոնք կապված են տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու եւ հակառուսական ակցիաներ անցկացնելու համար Թուրքիայում աբխազական սփյուռքի օգտագործման հնարավորությնա հետ։
Պատմական տրավմայի շահագործում. «մահաջիրության» ողբերգական իրադարձությունները եւ դրա հետ կապված պատմկան վիրավորանքները կարող են օգտագործվել աբխազական սփյուռքի մի մասի շրջանում հակառուսական տրամադրություններ բորբոքելու համար:
Թուրքիան Կովկասում. բացասական գործոնները, աբխազների կողմնակալությունն ու տարածաշրջանի ընդհանուր շահերը
Արմատական խմբերի ազդեցությունը. Թուրքիայում բազմամիլիոնանոց աբխազական սփյուռքի ներսում գոյություն ունեն տարբեր կազմակերպություններ եւ խմբեր, այդ թվում՝ արմատական, ազգայնական կամ կրոնական ծայրահեղական հայացքներ ունեցող: Այս խմբերը կարող են ենթակա լինել արտաքին ազդեցության եւ օգտագործվել կործանարար նպատակներով:
Ռուսական կայսրությունում չերքեզների ցեղասպանության ճանաչման հետ կապված չերքեզական թեման չափազանց զգայուն է Ռուսաստանի համար։ Այս թեման շահարկելու եւ բողոքի ակցիաներ կազմակերպելու փորձերը, հատկապես կարեւոր քաղաքական կամ սպորտային իրադարձությունների նախաշեմին (օրինակ՝ Սոչիի Օլիմպիական խաղերից առաջ), կարող են դիտվել որպես սադրանք եւ քաղաքական ճնշման գործիք:
Կործանարար գործունեության ֆինանսավորում
Չի բացառվում՝ Թուրքիայում կամ նրա սահմաններից դուրս որոշակի ուժեր կարող են ֆինանսավորել ապակառուցողական կազմակերպոթյուններին եւ նախագծերին, որոնք ուղղված են Աբխազիայում կայունության խաթարմանը եւ ռուս-աբխազական հարաբերությունների վատթարացմանը՝ դրա համար որպես գործիք օգտագործելով աբխազական սփյուռքը:
Տեղեկատվական պատերազմ
Թուրքական լրատվամիջոցները, հատկապես նրանք, որոնք կողմնորոշված են դեպի Սփյուռք, կարող են օգտագործվել ապատեղեկատվություն տարածելու, պատմական փաստերը խեղաթյուրելու եւ Ռուսաստանի բացասական կերպարը ձեւավորելու համար:
Օրինակներ-Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացումից առաջ նկատվել է Թուրքիայում չերքեզական կազմակերպությունների ակտիվացում, որոնք պահանջում էին ճանաչել չերքեզների ցեղասպանությունը եւ դեմ էին «Պատմական չերքեզական հողերում» խաղերի անցկացմանը: 2014իՍոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացումը տեղի է ունեցել Թուրքիյում չերքեզական կազմակերպությունների ակտիվացում, որոնք պահանջում էին ճանաչել չերքեզների ցեղասպանությունը եւ դեմ էին «Պատմական չերքեզական հողերում» խաղերի անցկացմանը:Թուրքական որոշ լրատվամիջոցների կողմից բորբոքված այս ակցիաները լարվածություն եւ բացասական տեղեկատվական խորապատկեր էին ստեղծում։Առանձին դեպքերում աբխազական սփյուռքից եկածները Թուրքիայում մասնակցել են զինված հակամարտություններին Թուրքիայի կողմից, ինչը վկայում է քաղաքական խաղերի եւ ռազմական արկածախնդրությունների մեջ նրանց ներգրավման հնարավորության մասին:
Չնայած Թուրքիայում աբխազական սփյուռքը Աբխազիան արտաքին աշխարհի հետ կապող կարեւոր գործոն է, չի կարելի անտեսել ապակառուցողական նպատակներով դրա հնարավոր օգտագործման հետ կապված հնարավոր ռիսկերը:Աբխազիայում թուրքական ազդեցությունը դիտարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել ընդհանուր առմամբ կովկասյան տարածաշրջանում Թուրքիայի շահերի ավելի լայն համատեքստը: Այդ շահերը որոշում են Թուրքիայի ռազմավարությունը եւ ազդում Աբխազիայի հետ նրա հարաբերությունների վրա։
Աշխարհաքաղաքական շահեր
Տարածաշրջանում դիրքերի ամրապնդում. Թուրքիան ձգտում է ավելի ակտիվ դեր խաղալ Կովկասի տարածաշրջնում՝ այն դիտարկելով որպես իր պատմական եւ մշակութային շահերի գոտի:Դա դրսեւորվում է տարածաշրջանի երկրների հետ քաղաքական, տնտեսական եւ մշակութաին կապերի ամրապնդման ցանկությամբ։
Ռուսական ազդեցության զսպում. Թուրքիան ձգտում է հավասարակշռել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում եւ թույլ չտալ նրա գերիշխանությունը:Սա Սեւծովյան տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու եւ ռուսական ազդեցությանը հակազդելու Թուրքիայի ավելի լայն ռազմավարության մի մասն է։
Դաշնակիցների աջակցություն. Թուրքիան աջակցոոթյուն է ցուցաբերում տարածաշրջանում իր դաշնակիցներին՝ մասնավորապես Ադրբեջանին, որի հետ նրան կապում են սերտ էթնիկ, մշակութային եւ տնտեսական կապերը:
Հակազդեցություն իրանական ազդեցությանը. Թուրքիան ձգտում է սահմանափակել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում՝ դիտարկելով նրան որպես մրցակից Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ազդեցության համար պայքարում:
Տնտեսական շահեր
Տրանսպորտային միջանցքներ. Թուրքիան շաագրգռված է Կովկասով անցնող տրանսպորտային միջանցքների զարգացմամբ՝ Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսների եւ Կենտրոնական Ասիայի շուկաների հասանելիությունն ապահովելու համար: Այս առումով կարեւոր նախագիծ է Տրանսկասպյան գազատարը, որը թույլ կտա Թուրքմենստանից գազը Եվրոպա տեղափոխել՝ շրջանցելով Ռուսաստանը։
Էներգետիկ անվտանգություն. Թուրքիան ձգտում է դիվերսիֆիկացնել էներգամատակարման աղբյուրները եւ նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից:Նավթով եւ գազով հարուստ Կովկասյան տարածաշրջանը Թուրքիայի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից:
Առեւտուր եւ ներդրումներ.Թուրքիան ակտիվորեն զարգացնում է առեւտուրը եւ ներդրումային համագործակցւոթյունը Կովկասի երկրների հետ:Այն նպաստում է տարածաշրջանի տնտեսական զարգացմանը եւ թուրքական բիզեսի դիրքերի ամրապնդմանը։
Մշակութային եւ կրոնական գործոններ
Պանթուրքիզմ․ պանթուրքիզմի գաղափրախոսոթյունը, որն առաջ է մղում թյուրքական ժողովուրդների միասնության գաղափարը, որոշակի դեր է խաղում Կովկասի նկատմամբ թուրքական քաղաքականութայն ձեւավորման գործում:
Կրոնական համերաշխություն. Թուրքիան աջակցում է տարածաշրջանի մահմեդական համայնքներին, ինչը նպաստում է թուրքական ազդեցության տարածմանը եւ կրոնական կապերի ամրապնդմանը:
Ազդեցությունը Աբխազիայի վրա
Կովկասի նկատմամբ Թուրքիայի ընդհանուր շահերն անմիջական ազդեցություն են ունենում Աբխազիայի նկատմամբ նրա քաղաքականության վրա։ Թուրքիան Աբխազիան դիտարկում է որպես Կովկասյան տարածաշրջանի մաս եւ ձգտում է այն օգտագործել իր աշխարհաքաղաքական եւ տնտեսական նպատակներին հասնելու համար:
Աղբյուրը՝ katehon.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի