կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-09 17:34
Առանց Կատեգորիա

Ֆիզիկական ակտիվության դրական ազդեցությունն օրգանիզմին

Ֆիզիկական ակտիվության դրական ազդեցությունն օրգանիզմին

Կանոնակարգված վարժությունները (հատկապես աերոբիկ)՝ արագ քայլքը, վազքը, հեծանվավազքը նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների, երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացման ռիսկերը, օգնում է կարգավորել արյան ճնշումը. հիպերտոնիան մի շարք հիվանդությունների՝ հատկապես սիրտ-անոթային խնդիրների պատճառ կարող է դառնալ։

Ֆիզիկական ակտիվությունն օգնում է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորմանը, բարելավում է գլյուկոզայի յուրացումը։ Ֆիզիկական ոչ բավարար ակտիվությունը համարվում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացման գործոններից մեկը։

Ֆիզիկական բավարար ակտիվությունը՝

• Ամրացնում է մկանային համակարգը. մկանների դերը մարդու կյնաքում կենսական է. օգնում են շարժունակության, կեցվածքի, մարմնի ջերմափոխանակությանը։ Տարիքի հետ մկանները հակված են թուլանալու, ինչը կարող է հանգեցնել սարկոպենիայի (մկանային զանգվածի կորուստ)։

• Նպաստում է տրամադրության բարձրացմանը, դեպրեսիայի հաղթահարմանը։
• նվազեցնում է հաստ աղու, թոքերի, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Ֆիզիկական ոչ բավարար ակտիվությունը կարող է պատճառ դառնալ ճարպակալման, ավելորդ կիլոգրամների, մինչդեռ ճիշտ սննդակարգ-ֆիզիկական բավարար ակտիվություն համադրությունը օգնում է կարգավորել քաշը, պահպանել առողջությունը։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝
Շաբաթվա ընթացքում նվազագույնը 150 րոպե պետք է կատարել միջին ինտենսիվության աերոբիկ վարժություններ (կամ  նվազագույնը 75 րոպե բարձր ինտենսիվության)։
Ոչ աերոբիկ վարժությունները պիտի կատարել շաբաթը նվազագույնը 2 օր։

Ժամանակակից զբաղված առօրյայում ֆիզիկական ակտիվությունը հնարավոր դարձնելու համար օգտակար է վերելակը աստիճաններով փոխարինելը, աշխատանքը պարբերաբար ոչ բարդ վարժություններով ընդմիջելը, նվազագույն ակտիվություն սահամանելը՝ օրական 10.000 քայլ։