կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-30 20:11
Տարածաշրջան

Ադրբեջանական բանակում զոհերի թիվը հասնում է 55-ի, վիրավորներինը՝ 63-ի. Արցախի ՊԲ

Ադրբեջանական բանակում զոհերի թիվը հասնում է 55-ի, վիրավորներինը՝ 63-ի. Արցախի ՊԲ

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել, թե իբր հայկական կողմը միտումնավոր թաքցնում է իր զինված ուժերում արձանագրված կորուստների թիվը:

 

Այս առթիվ Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն հայտնում է, որ վերոնշյալ տեղեկատվությունն առնչություն չունի իրականության հետ, և ՊԲ-ն մշտապես տեղեկատվության սկզբնաղբյուր է բանակում արձանագրված դեպքերի մասին: Բանակում արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելը թշնամու գործելաոճն է, որով փորձում է խուսափել հասարակության զայրույթից:

 

ՊԲ-ն ստորև ներկայացնում է ադրբեջանական բանակի կորուստների և վիրավորված զինծառայողների անվանական ցուցակը, որոնց մեծ մասն արձանագրվել է ոչ մարտական պայմաններում և հետևանք է բանակում տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների, ամենաթողության և պաշտոնյաների կառումպացվածության:

 

Ադրբեջանական բանակում արձանագրված կորուստների քանակը, ըստ իրենց իսկ աղբյուրների, առնվազն 35 է, վիրավորներինը՝ 54: Իսկ ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տվյալների՝ ադրբեջանական կողմի տված կորուստների թիվը հասնում է 55-ի, վիրավորներինը՝ 63-ի:

 

«Սակայն մենք նախընտրում ենք տրամադրվող տեղեկատվության արժանահավատությունը առավել համոզիչ դարձնելու համար Ձեզ տրամադրել ադրբեջանական աղբյուրների կողմից հաստատված տվյալները՝ անուն-ազգանուններով»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ:

 

Զոհեր` Փ/գ-տ Էլդար Վելի օղլու Մամեդով, Փ-գ/տ Նաթիգ Մալըև, Գում. հրամ., մ-ր Էմիլ Ալիհուսեին օղլու Ասկերլի, Մայոր Բեքիր Էվազ օղլու Ռահիմով, Սպա Էլչին Թաղի օղլու Նազարով, կ-ն Ֆիքրետ Ակիֆ օղլու Մամեդով, կ-ն Էլնուր Ջաֆար օղլու Ջաֆարով, կ-ն Ջեյհուն Ջալիլ օղլու Օրուջալիև, լ-նտ Սաբուխի Ռուստամ օղլու Ազիզով, ենթ. Ռաուֆ Իբրահիմով, ենթ. Սամիր Սարհան օղլու Ալեքբերով, ենթ. Խուդավերդի Ֆարհադ օղլու Աբիլով, կրտ. ս-նտ Քերեմ Շահին օղլու Նոխբալաև....