Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը` ՀԵՄ-ը, հայտարարություն է տարածել նոյեմբերի 15-18-ը կայանալիք ԼԳԲՏ ֆորումի մասին, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
ելնելով այն իրողությունից, որ ազգային միջավայրը, արժեհամակարգը, բարոյական ընկալումները և նորմերը հանդիսանում են մեր ինքնությունը պայմանավորող հիմքերը, ազգային ավանդական ընտանիքի մոդելը հայ ազգի հարատևությունը երաշխավորող անսակարկելի արժեք է, որի հանդեպ ոտնձգությունը ազգային անվտանգության խնդիր է, անընդունելի ենք համարում համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ազատությունների քողի տակ ազգային ինքնության հիմքերը խարխլող երևույթների ուղղակի կամ անուղղակի քարոզչությունը:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը /ՀԵՄ/-ը, լինելով առաջադիմության ջատագով և համամարդկային արժեքների կրող, միևնույն ժամանակ հանդիսանում է իր էության անբաժան մասը կազմող և սեփական աշխարհընկալման ու գաղափարախոսության հիմքում ընկած ազգային արժեքների պահպանողը:
Հետևաբար չենք կարող անարձագանք թողնել վերջին շրջանում մեր իրականության մեջ հաճախ հանդիպող իրողությունները, որոնք անխուսափելիորեն իրենց բացասական ազդեցությունն են թողնելու հայ հասարակության վրա:
Հարգելով ցանկացած անհատի իրավունքներն ու ազատությունները՝ այնուամենայնիվ, կարծում ենք, որ մեր հասարակությանը խորթ արժեքների քարոզը հղի է անկանխատեսելի վտանգներով և կարող է դիտվել որպես սադրանք ավանդական արժեքներն վրա հիմնված հասարակության նկատմամբ:
Հաշվի առնելով վերոհիշյալը՝ կոչ ենք անում որևէ կերպ չաջակցել նոյեմբերի 15-18-ը կայանալիք ֆորումին:
ՀՀ իրավապահ մարմիններին կոչ ենք անում հատուկ զգոնություն ցուցաբերել նախատեսվող ֆորումի օրերին և չտրվելով սադրանքներին՝ կանխել անհանդուրժողականության և մարդու իրավունքների խախտման ցանկացած դրսևորում:
Բոլոր կողմերին կոչ ենք անում ցուցաբերել խոհեմություն և գործել ի նպաստ հայ հասարակության և Հայաստանի շահերի»: