|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Իրանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր ռազմական գործողությունների փաստի առնչությամբ. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն՝ կոչ անելով երկու երկրներին՝ ցուցաբերել զսպվածություն և զգուշանալ հակամարտությունն ընդլայնելուց ու էլ ավելի լարելուց:
Խաթիբզադեն ընդգծել է երկու երկրների կողմից միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունն ու կոչ արել կողմերին՝ խնդիրները լուծել երկխոսության ու խաղաղ միջոցներով:
Իրանի ԱԳՆ խոսնակը ներկայիս լարվածությունը վտանգավոր է համարել տարածաշրջանում խաղաղության ու առաջընթացի հասնելու աստիճանական գործընթացի համատեքստում: Նա հաստատել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ է օգնել կողմերին՝ լուծելու վեճերը ու տարածաշրջանում հաստատելու կայունություն ու անվտանգություն: