Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղասի Ենոքյանը, որպես «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, ֆեյսբուքյան հարթակում հայտարարություն է տարածել․
1. Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում փաստացի ազդարարեց ռեպրեսիաների նոր փուլ ընդդիմադիր մամուլի և կոնկրետ երկու հեռուստաընկերությունների դեմ: Արձանագրենք, որ այս պահից սկսած Փաշինյանն անձնական պատասխանատվություն ստանձնեց հնարավոր ճնշումների համար: Իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում են` կարծելով, թե կարողանալու են ատելության խոսքով կամ վարչապետին հատուկ անհասցե ու անհիմն մեղադրանքներով և անհեթեթ սպառնալիքներով լռեցնել ազատ խոսքը: Այդ ժամանակներն անցել են, և որևէ ոտնձգություն անպատասխան ու անպատիժ չի մնալու:
2. Հայաստանի ֆեյքերի ֆաբրիկաների գլխավոր-գերագույն հրամանատարը հայտնի ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մավսիսյանն է: Պետք է ճանաչեք այս մարդուն և իմանաք, որ ձեր դեմ համացանցում կազմակերպվող կեղտոտ ֆեյքային հարձակումների հետևում կանգնած է հենց նա: Նա անձնական պատասխանատվություն է կրում համացանցը կեղծ տեղեկություն տարածող վիդեո ալիքների և ֆեյքային գրոհների համար: Այս մասով շատ շուտով հետաքրքրիր բացահայտումներ են լինելու: Խոստանում եմ նաև, որ Հովհաննես Մովսիսյանը անձամբ պատասխան է տալու բյուջեից հատկացված միլիարդները փոշիացնելու ու ժողովրդի փողով մարդկանց հայհոյող ֆեյքաբուծարան ստեղծելու համար: Ճանաչեք Հովհաննեսին, նա մեզ բոլորիս շատ հարցերի պատասխաններ ունի տալու:
3. Այսօր նաև հայտնի դարձավ, որ տեր և տիկին Փաշինյանների իշխանությունը սկսել է հայկական եթերից ռուսական ալիքները հեռացնելու օրենքի մշակումը: Հստակ տեղեկություններ կան, որ ռուսական ալիքների ցուցադրումը դադարեցնելու օրենքի հետևում կանգնած են սորոսկանները, որոնք էլ նման պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին: Եվ քանի որ նրանք հանդիսանում են հեղափոխության բաժնետերեր, Նիկոլ Փաշինյանը լուռ կատարում է սորոսականների այս մի պահանջը ևս: