կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-12 09:18
Իրավական

Դատական պրոցես՝ «Լիդիանի» դեմ.«Հրապարակ»

Դատական պրոցես՝ «Լիդիանի» դեմ.«Հրապարակ»

«Ամուլսարի հանքի կողմնակից ջերմուկցիները, որոնք զրկվել են բարձր վարձատրվող աշխատանքից, լռում են։ Լռում է նաև «Ջերմուկ աշխարհ»՝ նախկին «Լեչկամիսիայի» առողջարանը, որը 3 տարի առաջ պայմանագիր է կնքել, շենքը տրամադրել «Լիդիանին»՝ վերակառուցման, որ ապագայում իր աշխատակիցներին տեղավորի այնտեղ։ Սենյակները քանդել են, սակայն աշխատանք չեն սկսել:

Դատի՞ եք տվել նրանց։ «Դատական պրոցես է ընթանում, սակայն որևէ բողոք, պրետենզիա չունենք «Լիդիանի» նկատմամբ, ցանկանում ենք հարցը հաշտությամբ լուծել, որովհետև իրենք ևս մեղավոր չեն այս վիճակի համար, սպասողական վիճակում են, ինչպես մենք բոլորս։ Չգիտեն` կաշխատե՞ն, թե՞ ոչ, որ շարունակեն առողջարանի վերակառուցման աշխատանքները»,- ասաց առողջարանի պատասխանատուն: Ցանկանո՞ւմ եք, որ բացվի հանքը։ «Իմ ցանկությունից չի կախված. որոշողը մենք չենք»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։