կարևոր
1126 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-09 13:31
Աշխարհ

Թրամփի միջնորդությամբ հնարավոր է խաղաղության համաձայնագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Մարկո Ռուբիո

Թրամփի միջնորդությամբ հնարավոր է խաղաղության համաձայնագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ ներկայիս պայմաններում իրենք հույս ունեն խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ռուբիոն այս հայտարարությամբ հանդես է եկել՝ ընդգծելով նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական նախաձեռնությունների հաջողությունները տարբեր տարածաշրջաններում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կարողացել է կանխել կամ դադարեցնել մի շարք հակամարտություններ, որոնք սպառնում էին վերաճել լայնածավալ պատերազմների։

«Մենք կանխեցինք եւ ավարտեցինք Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ պատերազմը։ Դա տպավորիչ էր։ Եվ սա տեղի ունեցավ Ձեր ղեկավարության ներքո, պարոն նախագահ», – ասել է Ռուբիոն՝ հանդես գալով Սպիտակ տանը տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ, որտեղ նստած էր Դոնալդ Թրամփի կողքին։

Այդ համատեքստում Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն այժմ ակտիվորեն ներգրավված է Կովկասում՝ նպաստելով Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններին։

«Հուսով ենք՝ որ շուտով խաղաղության համաձայնագիր կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Սա եւս մի կարեւոր քայլ կլինի կայունության ապահովման ուղղությամբ։», — ասել է Ռուբիոն։