Փոխարժեքներ
23 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Չհերքված տեղեկություններ կան, որ հուլիսի 20-ից հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը Դուբայում հանդիպելու են։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ հավաքական Արեւմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, խիստ շահագրգռված է այդ հանդիպումով եւ փորձում է ճնշում գործադրել թուրք-ադրբեջանական տանդեմի վրա, որ Դուբայում ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրվի, իսկ մինչեւ տարեվերջ՝ խաղաղության պայմանագիր:
Ըստ տեղեկությունների՝ Թրամփի վարչակազմն առաջարկներ է ուղարկել Երեւանին եւ Բաքվին` ապաշրջափակման եւ տարանցիկ ճանապարհների վերահսկողության վերաբերյալ, որտեղ էլ արծարծվել է ամերիկյան կամ ԱՄՆ ընտրությամբ որեւէ կազմակերպության միջոցով միջանցքի վերահսկողության տարբերակը։ Իշխանական շրջանակներից դժվարանում են պատասխանել` կհաջողվի՞ արդյոք ամերիկյան պլանը: Ասում են, որ Թուրքիան դեմ չէ, Փաշինյանի այցի ժամանակ քննարկվել է այդ հարցը, Ադրբեջանն է դիմադրում։