|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Դեմ եմ» բողոքի ակցիան մեկնարկել է: Ակցիայի մասնակիցներից մեկը, դիմելով ակցիային ուղիղ եթերում հետեւող քաղաքացիներին, կոչ արեց հեռանալ համակարգիչների էկրաններից եւ միանալ բողոքի ակցիային: Նա ընդգծեց, որ թեեւ բազմաթիվ նամակներ են ուղարկել ՊԵԿ եւ ֆինանսների նախարարություն, բայց պետք է գիտակցել, որ հարկավոր է այդ նամակները եւ պահանջները ֆիզիկապես պաշտպանել:
«Իշխանություններն ավտոմատացված համակարգով նամակներ են ուղարկում մարդկանց տներ եւ տեղեկացնում, թե իրենց համար ֆոնդ են ընտրել: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին` էմոցիոնալ կերպով չընդունել այդ նամակները, քանի որ իշխանություններն ուզում են մարդկանց փաստի առջեւ կանգնեցնել` ցույց տալով, թե համակարգն արդեն գործում է, եւ այլ տարբերակ չկա»,-ասաց ակցիայի մասնակիցը:
Ակցիայի մասնակիցները նաեւ նշեցին, որ ՍԴ-ն իրենց զենք է տվել եւ պետք է օգտվեն այդ զենքից: «Պետք է մինչեւ վերջ պայքարել հակասահմանադրական օրենքի դեմ»,- նշեցին նրանք: