|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայկական իրականության մեկօրյա լրահոս, որն այսօրվա ողբերգության ու իրականության խորապատկերն է. Հայաստանի ամենահայտնի բժիշկներից մեկի, ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի համար դատախազը պահանջել է 5 տարի ազատազրկում, Լեւոն Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգվում է, պատերազմում նահատակ հերոսի քույր Տաթեւ Վիրաբյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվում է:
Այդ ընթացքում տասնյակներով զինվորականներ, հայրենասեր մարդիկ մնում են կալանքի տակ:
Նրանց բոլորին միավորում է մեկ բան. նրանցից վախենում է հակահայ իշխանությունը, նրանցից վրեժ է լուծում Նիկոլ Փաշինյանը՝ իր կամակատար դատական ու քննչական ատյանների ձեռքով:
Հակահայերը վախենում են Հայրենիքի պաշտպաններից: Հայաստանն այդպես էլ այսօր ջրբաժանված է՝ հայի ու հակահայի միջեւ: Ելքը մեկն է՝ հակահայի խորտակումը: Բանտերից և դրա պատերից դուրս հայերի համատեղ ուժով ու պայքարով:
Գեղամ Մանուկյան
ՀՅԴ անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր