կարևոր
1957 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-30 09:50
Աշխարհ

Իսրայելական բանակը նոր ռազմական ծրագրեր է գծում Իրանի դեմ

Իսրայելական բանակը նոր ռազմական ծրագրեր է գծում Իրանի դեմ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Al-Arabiya-ն գրում է. Իսրայելական բանակը նոր ռազմական ծրագրեր է գծում Իրանի դեմ։ Հարձակումների երկրորդ ռաունդը կլինի առավել մասշտաբային և կործանարար։

Ակնհայտ է դառնում այս պարագայում նաեւ Ադրբեջանի վարքագծի պատճառահետևանքային կապը։ Կասկած չկա, որ Իսրայելը կփորձի կրկին հարձակվել Իրանի վրա։ Դա կախված կլինի Իսրայելի նոր ռազմական ծրագրի, անհրաժեշտ սպառազինության, ժամանակահատվածի գնահատման եւ տվյալ ժամանակահատվածի համար անհրաժեշտ պաշարների կուտակման համար անհրաժեշտ պատրաստությունից։

Դա կլինի մեկ տարի, թե 4 տարի, կրկին` կախված կլինի Իսրայելի համար բարենպաստ պահը որսալուց։ Իսկ այս ընթացքում Իսրայելը կշարունակի հիբրիդային հարվածները, այդ թվում և Ադրբեջանի միջոցով…»։