կարևոր
2599 դիտում, 13 ժամ առաջ - 2025-06-09 23:56
Քաղաքական

Թուրքիային ուղղակի պետք է զրկել 21-րդ դարի իր յաթաղան Փաշինյանից. ռեժիսոր

Թուրքիային ուղղակի պետք է զրկել 21-րդ դարի իր յաթաղան Փաշինյանից. ռեժիսոր

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրել է.

«Ի՞նչ կարող են անել ցեղասպան ՔՊ-ականները հաջորդ քայլերով:

- Կարող են առաջ քաշել ապօրինի օրենսդրական նախաձեռնություններ եկեղեցու դեմ:

- Կարող են ֆինանսական ստուգումներ անել ու ստեր տարածել:

- Կարող են սուտ պատմություններ տարածել կուսակրոն քահանաների մասին:

- Կարող են միջազգային կառույցներում կաթացնել, որ հայ եկեղեցին ծայրահեղական խումբ է:

- Բայց ամենահետաքրքիրը, որ կարող են դավաճանական եկեղեցի ստեղծել:

Այս բոլորը կարող են միասին անել, և մեկն անել, մյուսը՝ չէ, մի քանիսը անել, մեկը չանել, և այլն:

Սակայն, հաշվի առնելով, որ Փաշինյանը սուլթանի ճուտ է, և սուլթանատը հաջող փորձն ունի Պոլսո Պատրիարքարանով հայերին սուլթանի հպատակ դարձնելու գործում, այս դավաճանների եկեղեցի ստեղծելու 600-ամյա փորձը մեծ գայթակղությամբ կկիրառեն, ինչպես շրջափակումներն են սիրում անել:

Նրանք իրենց թեկնածուն էլ կունենան, վրեժով լցված տեր-տերներին էլ:

Մեր անելիքն է՝ ոչ մի վայրկյան չդադարել եկեղեցուն պաշտպանել:

Արամ Առաջին Կաթողիկոսին խնդրել, որ նույն կեցվածքը չընդունի, ինչ Տավուշի շարժմանը, ինչ կուսակցությունից էլ գան նրան հակառակը համոզեն, նա չընկրկի:

Եթե եկեղեցին կուզի մաքրագործում անի, դա իր որոշելիքն է և իր միջից պիտի արվի:

Թուրքիան Հայաստանում չունի ժողովրդի աջակցությունն՝ ինքնաոչնչացման, բայց ունի դա անող Փաշինյան:

Թուրքիային ուղղակի պետք է զրկել 21-րդ դարի իր յաթաղան Փաշինյանից»: