Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Տպավորություն է, որ Դուք էլ եք ընկել այդ թրենդի մեջ և ուզում եք պայքար մղել մի երևույթի դեմ, որը գուցե դպրոցում այդքան մեծ չէ, որքան ուժային կառույցներում թմրանյութերի տարածվածությունը, կամ ժամանցի վայրերում, որտեղ իրավապահ մարմինների մուտքը մի շատ հայտնի դեպքից հետո շատ կոնկրետ արգելվել է»,-ԱԺ-ում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ նշելով, թե թրենդ է դառել, որ բոլորը պայքարում են անչափահասների կողմից թմրանյութերի օգտագործման դեմ։
Ագնեսա Խամոյանը նշեց, որ դեպքեր գիտի, երբ ոստիկանությունը խուսափում է մտել կոնկրետ ժամանցի վայրեր, որտեղ ,իրականում, իրացվում են թմրանյութերը։
«ՔՊ-ական պատգամավորներից մեկն էլ ասել էր՝ որ մի հարսանիքի տեղն էլ գնան, այնտեղ նարկոտիկներ կան»,-հիշեցրեց պատգամավորը՝ ասելով, որ դպրոցներում կամավոր կամ պարտադիր թեստավորման գործընթացն անարդյունավետ է լինելու, իսկ արդյունքներ կլինեն, եթե դպրոցում կանխարգելիչ գործընթաց լինի։