կարևոր
2404 դիտում, 2 օր առաջ - 2025-06-04 12:33
Իրավական

Սամվել Շահրամանյանը հարցաքննվում է Քննչական կոմիտեում

Սամվել Շահրամանյանը հարցաքննվում է Քննչական կոմիտեում

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Այս մասին 24News-ի հարցին ի պատասխան ասաց Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք , Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:

Վերջինս այս գործի շրջանակներում ունի վկայի դատավարական կարգավիճակ։

Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին,  և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում, այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում:

Տեղեկացնենք նաև, որ գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Armlur.am-ը գրել է, որ ըստ իր աղբյուրների Շահրամանյանը 5-6 անգամ հարցաքննության է հրավիրվել ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն և չի բացառվում, որ կալանավորեն նրան։