կարևոր
2623 դիտում, 2 օր առաջ - 2025-06-03 20:48
Աշխարհ

Ուկրաինայի հատուկ ծառայությունները պայթեցրել են Ղրիմի կամրջի հենսյունը

Ուկրաինայի հատուկ ծառայությունները պայթեցրել են Ղրիմի կամրջի հենսյունը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (SBU) հայտնել է Ղրիմի կամրջի հենակետերից մեկի ստորջրյա պայթեցման մասին։

Ծառայության հրապարակած տվյալներով՝ հատուկ ծառայությունը հունիսի 3-ին, ժամը 04:44-ին ականապատել է հենասյունը և գործարկել առաջին պայթուցիկ սարքը, որի համար օգտագործվել է 1100 կգ տրոտիլ համարժեք պայթուցիկ:

Պայթյունի հետևանքով, ըստ նրանց, «հենասյուների ստորջրյա հենարանները լրջորեն վնասվել են», քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան։ «Իրականում կամուրջը գտնվում է վթարային վիճակում»,-ասվում է SBU-ի հաղորդագրության մեջ։

SBU-ից հայտնել են, որ գործողությունը տևել է երեք ամիս և վերահսկվել է հատուկ ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկի կողմից։ «Աստված սիրում է Երրորդությունը, և SBU-ն միշտ ավարտին է հասցնում իր ծրագրերը և երբեք չի կրկնվում: Մենք նախկինում երկու անգամ հարվածել ենք Ղրիմի կամուրջին՝ 2022 և 2023 թվականներին: Այսօր մենք շարունակեցինք այս ավանդույթը ջրի տակ», -գրել է նա: