Փոխարժեքներ
21 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
Երեւանում ՀՀ ԱԳ նախարարի հետ կայացած մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Ղարաբաղի խնդրին, հայտարարեց՝ այդ հարցում ոչ ոք չի կարող իր երկրին մեղադրել, քանի որ թե նախագահ Պուտինը, թե նախագահ Մեդվեդեւը տարիների ընթացքում առաջարկել են լուծում, որն իր համոզմամբ, ապահովելու էր արդար մոտեցում՝ խաղաղ բանակցությունների միջոցով․
«Որպես առաջին փուլ ադրբեջանական 7 շրջաններից վերադարձնել 5-ը, որպես միջանկյալ փուլ՝ պահպանել Քարվաճառի եւ Լաչինի շրջանները, որոնք շատ ավելի մեծ տարածքներ են, որոնք ՀՀ-ն միացնում են Ղարաբաղին:
ԼՂ հարցի կարգավորումը հետաձգվեց երկար տարիներով, կար նաեւ մոտեցում՝ հարցի լուծումը թողնվի սերունդներին: Երեւի այն տարբերակն ավելի լավն էր, քան ինչ հիմա ստացվեց, քանի որ կոմպրոմիսային առաջարկները, որոնք տարիներ շարունակ առաջ էին մղվում ռուսական կողմից, մերժվեցին»։