կարևոր
625 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-19 13:45
Հասարակություն Քաղաքական

Վստա՞հ եք, որ Փաշինյանը դեմ է իմփիչմենթին, ես վստահ չեմ. Ռոբերտ Քոչարյանը՝ աղմկահարույց նախաձեռնության մասին

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 լրատվամիջոցների տված հարցազրույցից․

Դուք վստա՞հ եք,  որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմպիչմենթին: Նիկոլ Փաշինյանն ակնհայտ զրոյի ձգտող իմպիչմենթի հավանականություն բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը վեց ամիս որևէ նման գործընթաց ունենալու է կամ չունենալու երաշխիք ունենալու է:  Իմ տպավորությամբ՝ մարդիկ մտել են գործընթացի մեջ՝ լավ չպատկերացնելով թե ինչ են անում։ Այս մասին մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում ասել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 
«Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք այն մասին, որ դա իրատեսական սցենար է, անգամ նախաձեռնողներն են ասում՝ փորձենք, լինի՝ լինի, չլինի՝ չլինի։  Դա իսկապես հետաքրքիր չէ։ 

Ես կարող եմ ասել, թե ում է դա հետաքրքիր։  Օրինակ, կարող է մարդ կա, ում համար օրինակ 48 ժամ լիները վարչապետի թեկնածու, դա կյանքի երազանքն է։ Ուղղակի կյանքի երազանքն է, պատկերացնո՞ւմ եք,  հանկարծ անհայտ, ոչ մեկ քո տեղը չգիտի, ու դու քննարկման, քննարկումների կենտրոնում ես հայտնվում, հարցազրույցներ ես տալիս, քեզ տաղավարներ են հրավիրում, օնլայն քեզ հետ միանում են, դու կարծիք ես ասում, դու դառնում ես այսպես ինչ-որ մի այդ պահի համար մի կենտրոնական դեմք։

Իսկ եթե մարդու համար այդ 48 ժամն ուշադրության կենտրոնում լինելը կրկնեն կյանքը երազանք է,  բայց դա չի նշանակում, որ մենք պետք է  ֆոն դառնանք կամ դեկորացիա դառնանք, այդ երազանքն իրականացնելու համար ինչ-որ մարդկանց։ Ի դեպ, բառն էլ ճիշտ չի օգտագործվում, խոսքը գնում է վստահության քվեի մասին, ասում են փողոց պիտի հավաքենք: Վարչապետը հրաժարական է տալիս, հարց խլացնում ես, իսկ դրա համար պետք է նախահեղափոխական իրավիճակ փոխություն», -ասաց նա:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։