Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դիմել է Ուկրաինայի արեւելքում ճգնաժամի մեղավորներին՝ խաղաղության կոչ անելով։
Վատիկանում պոնտիֆիկոսը խոսել է «իր սրտում մեծ ցավի մասին՝ կապված Ուկրաինայում իրավիճակի վատթարացման հետ»։
«Չնայած վերջին շաբաթների ընթացքում տարվող բոլոր դիվանագիտական ջանքերին՝ ավելի ու ավելի մտահոգիչ սցենարներ են բացվում»,- ասել է նա՝ խոսելով մեծ թվով հավատացյալների եւ ուխտավորների հետ:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու 85-ամյա առաջնորդի խոսքով՝ աշխարհում շատ մարդիկ վախ եւ տագնապ են զգում՝ կապված Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության սրման հետ։ «Ես կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կհանգեցնի բնակչության էլ ավելի մեծ տառապանքի»,- ասել է Հռոմի պապը։