|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Այսօր՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 05։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 70-ամյա Ավետիք Մ.-ն իր վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով Գավառ համայնքի H-39 ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 46-ամյա Վարդան Ա.-ն և 17-ամյա Ա. Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։