Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Այսօր` 2025 թվականի մայիսի 9-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում տեղի է ունեցել դատական նիստ հետաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանին կալանավորելու հարցով։ Շուրջ 6 ժամ տևած դատական նիստից հետո դատարանը որոշում է կայացրել մեկամսյա ժամկետով կալանավորել Լիլիթ Աղեկյանին։
Հաշվի առնելով վերջին 24 ժամերի խոշտանգումները Լիլիթ Աղեկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը (ում մուտքը դատարան արգելվել է) մտավախություն ունի, որ կալանավայրում Լիլիթ Աղեկյանի կյանքին լուրջ վտանգ է սպառնում։
«Իրավապահ» համակարգի այս ապօրինի որոշման հետ իրենց գործուն միջամտությունն ունեն` Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը` չարձագանքելով Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու մասին Զարուհի Փոստանջյանի ահազանգին և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը, որոնց ներկայացուցիչն անլիարժեք կերպով է կատարել իր պարտականությունները, ինչը ևս հանգեցրել է Լիլիթ Աղեկյանին կալանավորելու ապօրինի որոշմանը։
Դատապարտելի է «իրավապահ» համակարգի նման գործելաոճը, ինչը վտանգ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար»։