Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
CivilNet տված հարցազրույցում հայկական դիվանագիտության ղեկավարը որպես առաջխաղացում նշել է մի շարք հատվածներում սահմանային ենթակառուցվածքների արդիականացման աշխատնքները, Անիի պատմական կամրջի վերականգնման հարցով մասնագետների վերջին հանդիպումները եւ այլն։ Վերջերս Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու համար մի քանի օրով բացվել է Մարգարա – Ալիջան սահմանային անցակետը, որը արդիականացվել է եւ պատրաստ է շահագործման հանձնել հայկական կողմը։ Հիշեցնենք՝ կարգավորման ընթացիկ փուլը պաշտոնապես մեկնարկել էր 2021ի դեկտեմբերին, երբ Թուրքիան իր հատուկ ներկայացուցիչ նշանակեց Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ ռռ-ին։ Այդ ժամանակից ի վեր կողմերը բանակցությունների հինգ փուլ են անցկացրել՝ սկսած 2022ի հունվարի 14-ին Մոսկվայում կայացած առաջին հանդիպումից։ Երկրորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 24 – ին Վիեննայում, յանուհետեւ երրորդը՝ մայիսի 3 – ին, չորրորդը՝ հուլիսի 1 – ին, իսկ հինգերորդը՝ ապրիլի 12-ին Թուրքիայում (Անթալիա): Սակայն հարկ է հիշեցնել, որ այդ փուլերից ոչ մեկը բեկում չի բերել. բազմաթիվ հայտարւթյուններ են եղել, սակայն դրանցից ոչ մեկը չի վերաճել քաղաքական համաձայնության:
Օրինակ՝ դեռեւս 2022ին կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար եւ սկսել ուղիղ բեռնափոխադրումները։ Իրականում, սակայն, մինչ օրս այդ պայմանավորվածությունները կամ խիստ սահմանափակ են կատարվում, կամ ընդհանրապես մնում են թղթի վրա։ Դրան զուգահեռ Թուրքիան բոլոր մակարդակներում ընդգծում է՝ հայկական ուղղութայմբ իր քայլերը սինխրոնացված են Բաքվի հետ։ Այլ կերպ ասած՝ Երեւանի հետ կարգավորումն անհնար է առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի «հաջող ավարտի», յասինքն՝ նիկլորի կառավարության կողմից Ադրբեջանի բոլոր պահանջների լիարժեք կատարման՝ Սահմանադրության փոփոխության, «Զանգեզուրի միջանցքի» փոխանցման, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման, ինչպես նաեւ Երեւանի կողմից տարածքային նոր զիջումների։ Այս առնչությամբ հերթական ոչ երկիմաստ հայտարարությունն է արել վերջերս Էրդողանի խորհրդական Ալթընբաշի համալսարանի նախկին ռեկտոր Չագրա Էրհանը՝ արտաքին քաղաքականության հարցերով բազմաթիվ գրքերի եւ հոդվածների հեղինակ։ Այսպիսով, Անկարայի համար դրանք ոչ թե զուգահեռ գործընթացներ են, այլ փոխկապակցված։ Եվ որքն հեռանում է, այնքան պարզ է դառնում՝ հայ-թուրքական ուղին Թուրքիայի համար ինքնուրույն օրակարգ չէ, այլ Բաքվի հետ համակարգվող ճնշման ու ազդեցության գործիք: Այս համատեքստում գործընթացը որպես «երկկողմ բարիդրացիական նախաձեռնություն» ներկայացնելու Հայաստանի ԱԳՆ փորձերը կորցնում են ամեն համոզիչ լինելը։
Պատմական ամնեզիա, դիվանագիտական զիջումներ եւ սահմանի բացման ռիսկեր
Հայաստանի գործող իշխանության ներկայիս դիվանագիտական կուրսի առավել մտահոգիչ կողմերից մեկը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայից գիտակցված նահանջն է: Նախորդ տարիներին հենց այս հարցն էր Երեւանի արտաքին քաղաքական ողջ օրակարգի անկյունաքարը։ Այսօր այն գրեթե անհետացել է ղեկավարության հայտարարություններից, իսկ ՀՀ վարչապետն ուղղ հայտարարում է՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումն այլեւս արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ։ Ըստ էության՝ դա նշանակում է համակարգային պատմական քաղաքականությունից ոչ ֆորմալ հրաժարում՝ ժամանակավոր դիվանագիտական բոնուսների եւ Թուրքիայի հետ մտացածին «հաշտեցման» դիմաց։ Այս ֆոնին հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ եւ հայ հասարակության մի մասն արդարացիորեն հարց են տալիս. Իսկ ի՞նչ է մնում ընդհանրապես ազգային արժանապատվությունից, եթե սեփական պետությունը հրաժարվում է ճշմարտությունից՝ «տարանցիկ» ապագայի պատրանքի դիմաց։
Ընդ որում՝ պետք է հասկանալ, որ հայ-թուրքական սահմանի բացումը ներկայիս պայմաններում կարող է վերածվել ոչ միայն դիվանագիտական պարտության, այլեւ սոցիալ-տնտեսական հարվածի։ 2022ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 324,5 մլն դոլարի, ինչը զգալի աճ է դարձել նախորդ տարիների համեմատ։ Սակայն 2023 ին թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան կազմել է մոտ 337 մլն դոլար, ինչը վկայում է որոշակի աճի մասին՝ չնայած պաշտոնական դիվանագիտական հարբերությունների շարունակական բացակայությանը եւ փակ սահմանին։ 2024ի առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է ընդամենը 124 հազար դոլար, ինչը ամենացածր ցուցանիշն է Թուրքիայի հարեւանների շրջանում։ 2024ի արդյունքներով Հայաստանի եւ արեւմտյան հարեւանի միջեւ ապրանքաշրջանռությունը կազմել է 89,3 մլն դոլար, ընդ որում՝ Հայաստանի արտահանումը Թուրքիա նվազագույն էր՝ ընդամենը մոտ 100 հազար դոլար։ Թուրքիայից Հայաստան ներկրումն ավանդաբար ներառում է կենցաղային եւ արդյունաբերական ապրանքներ, ինչպիսիք են պլաստմասե եւ փայտե իրերը, հագուստը եւ գործվածքները, նավթաքիմիական նյութերը եւ մետաղները: 2020-2023աններին ներմուծման մոտ 14% – ը կազմել են կաթսաները եւ այլ սարքավորումները, 16% – ը՝ հագուստը եւ գործվածքները, 13% - ը՝ պլաստմասսայից, ալյումինից եւ փայտից պատրաստված իրերը։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ Հայաստանի արտահանման ներուժը Թուրքիա կազմում է երկրի ՀՆԱ-ի 15-19% - ը: Սահմանի բացումը կարող է հանգեցնել Հայաստանից Թուրքիա արտահանման մասնաբաժնի ավելացմանը մինչեւ արտահանման ընդհանուր ծավալի 6,7% - ը, իսկ հակառակ ուղղությամբ ներմուծումը կարող է հասնել ներմուծման ընդհանուր ծավալի 12,8% - ի: Այսպես թե այնպես, թվերն ինքնին խոսում են.Թուրքիան կշահի հայ-թուրքական սահմանի բացումից, քանի որ թուրքական եւ հայկական արտահանումների ներուժը ոչ մի կերպ չի կարելի համեմատել։
Հայաստանի տնտեսությունը, լինելով առանց այն էլ փխրուն, հազիվ թե դիմանա ուղղակի մրցակցությանը թուրքական ապրանքների եւ կապիտալի հետ, չնայած նույնիսկ հարեւան երկրի տնտեսակն խնդիրներին, բարձր գնաճին եւ այլն: Եթե սահմանը բացվի անգամ միայն երրորդ երկրների քաղաքացիների կամ բեռների համար, շուկան ողողված կլինի թուրքական էժան ապրանքներով, մինչդեռ հայ արտադրողները, չստանալով ոչ պաշտպանություն, ոչ աջակցություն, վտանգում են ուղղակի անհետանալ: Բացի այդ, մշակութային ճնշման եւ քարոզչության ավելացման ռիսկը մեծ է: Տեղեկատվական ոլորտում մեծ հնարավորություններ ունենալով՝ Էրդողանի կառավարությունը դրանք առավելագույնս կօգտագործի սեփական պատմվածքները ներդնելու եւ հայ հասարակության վրա ազդելու համար։
Պետք չէ նաեւ հաշվի չառնել ազգայնական թուրքական շրջանակների եւ հատուկ ծառայությունների սպառնալիքը։ Հայաստանը, բացելով սահմանը, կարող է բախվել ապակառուցողական տարրերի, այդ թվում՝ գաղափարական եւ գործակալական տարրերի աննախադեպ հոսքի։ Ընդ որում՝ թուրքական կողմը գործնականում չի ցուցաբերում պատմական երկխոսության ոչ մի փոքր պատրաստակամություն, էլ չասած՝ Ցեղասպանության ճանաչման մասին։ Ընդհակառակը, ուժեղանում է հայերի զանգվածային սպանությունների կազմակերպիչ թալեաթ փաշայի եւ այլ երիտթուրքական պարագլուխների ռեւիզիոնիստական հռետորաբանությունն ու պաշտամունքը, ինչը ցանկացած մերձեցում, առանց նախապայմանների, դարձնում է կապիտուլյացիայի խորհրդանիշ։
Այսպիսով, սկզբունքայնությունից, պատմական հիշողությունից եւ շահերի տարրական հավասարակշռությունից զուրկ հայ-թուրքական երկխոսության ներկայիս ձեւաչափը ռիսկային արկածախնդրություն է: Այն ձեռնտու է Թուրքիային, հարմար է Ադրբեջանին եւ վտանգավոր է Հայաստանի համար։ Նրա մեջ ոչ հավասարություն կա, ոչ հարգանք։ Կա միայն լուռ համաձայնություն սուբյեկտիվության ավելի ու ավելի խորքային կորստի համար։ Եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն զիջումների ճանապարհը հանուն դիվանագիտական ֆանտոմների, Հայաստանը կարող է կորցնել ոչ միայն իր տնտեսության եւ անվտանգության նկատմամբ վերահսկողությունը, այլեւ ազգային արժանապատվության հիմնարար տարրերը:
Ի թիվս այլ բաների, այսպես կոչված եվրոպամետ արտաքին քաղաքական վեկտորն ուղիղ ճանապարհ է թուրք-ադրբեջանական տանդեմի տարածաշրջանային խնդիրների իրականացման համար, քանի որ Հայաստանի համար դեպի արեւմուտք դուռ կարող է լինել միայն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջոցով, որը բացահայտ աջակցում է Հայաստանի նկատմամբ Բաքվի ծրագրերին: Վերջին տարիների ցնցումներից թուլացած, պառակտված եւ ապակողմնորոշված հասարակությամբ մի փոքր երկիր մնում է միայնակ Անկարայի եւ Բաքվի առջեւ, մինչդեռ Մոսկվայի հետ մի շարք ուղղություններով երկխոսությունը, մեղմ ասած, հեռու է դրականից եւ հետեւողականորեն դեգրադացվում է: Ռուս-հայկական հարաբերությունների վատթարացումը միայն ձեռնտու է Թուրքիային եւ Ադրբեջանին Եվ այստեղ կասկած չկա։ Քանի դեռ ուշ չէ, պետք է ուշքի գալ։
Արման Ղուկասյան, «Հանուն սոցիալական արդարության» կուս․ նախագահ, քաղաքագետ (Հայաստան)
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի