Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Ապրիլի 26-ին լրանում է Սոնա Մնացականյանի և նրա չծնված զավակի սպանության երրորդ տարելիցը։
2022 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի շարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենան մահվան ելքով վրաերթի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին՝ լքելով դեպքի վայրը։
Երեք տարի անց՝ արդարություն դեռևս չի հաստատվել։ Վրաերթն իրականացրած վարորդը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել և շարունակում է ծառայությունը համակարգում։
Դատական գործընթացները շարունակաբար ձգձգվում են, կան ահազանգեր, որ փորձում են հասնել հանցանքի վաղեմության ժամկետի լրանալուն։
Բացի այդ, անհետացել են գործի համար առանցքային նշանակություն ունեցող ապացույցներ, մասնավորապես ռադիոկապի՝ վթարի պահին արված ձայնագրությունները։
Արդեն երկրորդ տարին է՝ մի խումբ քաղաքացիներ ապրիլի 26-ին հավաքվում են Սոնա Մնացականյանի մահվան վայրում՝ Լեո-Պարոնյան խաչմերուկում։ Նրանք մոմավառություն են կազմակերպում, յասամաններ խոնարհում՝ ի հիշատակ Սոնայի և նրա զավակի, պահանջում անաչառ արդարադատություն։
Ապրիլի 26, ժամը 18:30
Լեո-Պարոնյան խաչմերուկ
Միացի՛ր հիշատակի տուրքին և արդարության պահանջին։