կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-22 13:18
Առանց Կատեգորիա

Անկարային Բաքվի ներկայացրած պահանջները բումերանգ են դարձել

Անկարային Բաքվի ներկայացրած պահանջները բումերանգ են դարձել

Ադրբեջանական «Հանրային պալատ» հանուն ժողովրդավարության քաղաքացիական շարժումը երեկ «Մուսավաթ» կուսակցության գրասենյակում քննարկել է «WikiLeaks. աշխարհ, տարածաշրջան, Ադրբեջան» թեման. տեղեկացնում է contact.az-ը:

 

Զեկույցով հանդես է եկել «Արեւելք-Արեւմուտք» հետազոտությունների կենտրոնի փորձագետ Արասթուն Օրուջլուն: Ըստ նրա` կայքի բացահայտումները լույս են սփռել Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա, մասնավորապես` Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի եւ Վրաստանի հետ հարաբերությունների: Փորձագետի կարծիքով` հրապարակված փաստթղթերից երեւում է, որ պաշտոնական Բաքուն արտաքին քաղաքական որեւէ կուրս չունի:

 

Զեկուցողը հատկապես քննադատել է Ադրբեջանի հարաբերությունները Թուրքիայի հետ` նշելով, որ վերջինս առաջին հարվածը ստացել է ոչ թե Իրանից, Ռուսաստանից կամ Հայաստանից, այլ հենց Ադրբեջանի իշխանություններից: Օրուջլուն անհարկի, անօրինական եւ չհիմնավորված է համարել Ադրբեջանի միջամտությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացման գործընթացին: Նա միաժամանակ անհիմն է համարել նաեւ Թուրքիայի պահանջները Ադրբեջանին` վերանայել հարաբերությունները Իսրայելի հետ: «Անկարային Բաքվի ներկայացրած պահանջները բումերանգ են դարձել»,- նշել է փորձագետը:

 

Ըստ նրա` Բաքուն կարող է վերանայել Իսրայելի հետ իր հարաբերությունները այն դեպքում, երբ Իսրայելը լրջորեն բարելավի հարաբերությունները Հայաստանի հետ: