|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
ՀՅԴ-ին քաղաքական դիակ անվանելու համար առնվազն տգետ պետք է լինել և հայ ժողովրդի պատմությանը անիրազեկ։ Այս մասին ԼՈՒԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով իշխանական մի շարք պատգամավորների կողմից ընդդիմադիր ուժերին, այդ թվում ՀՅԴ-ին քաղաքական դիակ անվանելու գրառումներին։
Խոսելով՝ ՀՅԴ, Հայրենիք, ԲՀԿ համագործակցության և աշխատանքային խումբ ստեղծելու մասին, Գալստյանը նշեց, որ Դաշնակցության օրակարգում մշտապես եղել է Հայաստանի պետականության ճակատագիրը։ Վերջին մեկ տարում ՀՅԴ-ն խորհրդակցությունների շարք է սկսել գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի հետ, որի նպատակը երկիրը այս աննկարագրելի սպառնալիքներից և ճգնաժամից դուրս բերելն է։ Մեր ուղեգիծը մշտապես եղել է պետականությանը վտանգող սպառնալիքները վերացնելը և երկիրը բնականոն զարգացման ուղիով տանելը։
Մանրանասները՝ տեսանյութում։
Անի Հակոբյան