Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Ոչ ոք իրավունք չունի դպրոցի դարպասները փակելու աշակերտի ծնողի առջև։ Խնդրել ենք՝ տնօրենն իջնի և պարզաբանի, թե ինչու են դարպասները փակել։ Այս մասին Չեխովի անվան դպրոցի մոտ ասաց աշակերտներից մեկի ծնողը։
Նշենք, որ Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվում է հերթական մրցույթը։ Երկուշաբթի եղել է մանկավարժական խորհրդի նիստ, որի ընթացքում ընտրել են ուսուցիչները, հաջորդ օրը` ծնողները, իսկ այսօր ընտրություն է կատարում խորհուրդը, որը կազմված է 9 անդամից. երկուսը մանկավարժներ են, երկուսը` ծնողներ, չորսը՝ լիազոր մարմնի ներկայացուցիչներ:
«Ի՞նչ է նշանակում՝ երեխաներին վանդակի նման փակել դպրոցում․ ինչ իշխանությունն է, այն էլ իրենց կադրերն են։ Պահանջում ենք գա քաղաքապետարանի ներկայացուցիչը, բերի գրավոր օրենքը, որում գրված է, որ պետք է դպրոցի դարպասը փակ լինի, երեխաներին պետք է պահեն փակի տակ»,- ասաց ծնողը։
Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Գայանե Սարուխանյանի պաշտոնավարման պայմանագիրը լրացել է դեկտեմբերի 15-ին, որից հետո , քաղաքապետի որոշմամբ, պաշտոնակատար է նշանակվել նույն դպրոցի երկարամյա մանկավարժ Տաթևիկ Մելքոնյանը՝ մինչև մրցույթի կայանալն ու վերջնական արդյունքների հրապարակումը։ Սակայն Տաթևիկ Մելքոնյանին հայտնել են, որ ինքն այլևս պաշտոնակատար չէ, փոխարենը նշանակվել է մեկ ուրիշը, որը քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է՝ Դիանա Մինասյանը, և տնօրենի ընտրության առաջին փուլում գրանցել է զրո արդյունք։