Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Ավելի վաղ Անկարան առաջարկել էր Թուրքիայում արտադրել եւ հավաքել նոր սերնդի Block 70 (հայտնի է նաեւ որպես «Վայպեր») F-16 կործանիչների բաղադրիչների մեծ մասը: 1987-2012ականներին Turkish Aerospace Industries ընկերությունը արտադրել է մոտ 300 F-16 ԱՄՆ արտոնագրով, այդ թվում՝ 46 ինքնաթիռ, որոնք 1990-ականներին մատակարարվել են Եգիպտոսի ռազմաօդային ուժերին։ Իր հերթին՝ ամերիկյան ընկերությունները նախկինի պես կարտադրեն որոշ կարեւոր բաղադրիչներ, ինչպիսիք են կատարելագործված ռադիոտեղորոշիչ համակարգերը։
Այնուամենայնիվ, F-35-ի հետ ամեն ինչ ավելի բարդ է: Լինելով համապատասխան ծրագրի ինը գործընկերներից մեկը՝ Թուրքիայի պաշտպանկան արդյունաբերությունն արտադրել է ավելի քան 900 բաղադրիչ այս նոր սերնդի կործանիչի համար։ Հայտնի է, սակայն, որ 2016 թ-ի հեղաշրջման փորձին հաջորդած ռուսական C-400 հրթիռային համակարգ ձեռք բերելու Անկարայի որոշումը վատթարացրել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները եւ հանգեցրել համագործակցության դադարեցմանը:
Թրամփի հետ զրույցի ընթացքում Էրդողանը ոչ միայն առաջարկել է ձեռք բերել F -35-ները, այլեւ խնդրել թուրքական ընկերություններին վերադարձնել մատակարարման շղթա: Կարծիք կա, որ «Էրդողանը խելացի վարվեց՝ առաջարկելով ԱՄՆ-ից F -35 գնել, ինչը ձեռնտու էր Թրամփին՝ որպես գործարարի»։ Մինչ Կանադան եւ Պորտուգալիան կարող են հրաժարվել այդ ինքնաթիռների գնումից անդրատլանտյան անկայուն կապերի եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ պարտավորւոթյունների անորոշության պատճառով, Անկարան կառուցողական մոտեցում է ցուցաբերում։ Այնուամենայնիվ, գործնական քայլերը կարող են «դժվարին» լինել 2019-ին ընդունված Կոնգրեսի առարկությունների պատճառով, որը 2019ին ընդունել է Ամերիկայի հակառակորդների դեմ պատժամիջոցների ակտը եւ 2020ին Ազգային պաշտպնության լիազորման ակտը, որը, ի թիվս այլ բաների, արգելում է Թուրքիային վերադառնալ F-35 ծրագրին, քանի դեռ այն տիրապետում է C-400 համակարգերին: Կարելի է ենթադրել՝ կողմերն այստեղ ինչ-որ ոչ ստանդարտ լուծում կփնտրեն, առավել եւս, որ եվրոպացի մրցակիցներն ակտիվորեն սիրաշահում են Անկարային՝ առաջարկելով գնել Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի եւ Գերմանիայի կազմում կոնսորցիումի արտադրության 40 Eurofighter Typhoon ինքնաթիռներ։ Ավելի վաղ հաղորդվել էր՝ Սպիտակ տունը քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու եւ նրան F-35-ներ վաճառելու հնարավորությունը՝ Անկարայի համաձայնության դիմաց C-400 համակարգերը շարքից հանելու կամ դրանք ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Ինջիրլիք ավիաբազայի տարածք տեղափոխելու դիմաց:
Ավիացիոն տեխնիկայով, իհարկե, գործը չի սահմանափակվում։ Թուրքական Repkon ընկերությունն օգնում է ամերիկացիներին Տեխասում հրետանային արկերի արտադրության նոր գործարան կառուցել: Ուկրաինյում ռազմական գործողոթյւոոնների թեժ պահին կողմերից յուրաքանչյուրն օրական արձակում էր հազարավոր հրետանային արկեր, ինչը պահանջում էր ուկրինական զինանոցի համալրում արեւմտյան արագ սպառվող պաշարներից։ Կարելի է ենթադրել՝ ՆԱՏՕ-ի երկրները սկսեցին վերակազմավորել հրետանային համակարգերի եւ զինամթերքի արտադրությունը, քանի որ Ռուսաստանն արագորեն ավելացրեց արտադրությունը՝ փորձելով առաջ անցնել Արևմուտքից։ Բացի այդ, ըստ թուրքական եւ միջազգային լրատվամիջոցների, նույն Repkon ընկերությունը Կենտուկիում տրոտիլների արտադրող ձեռնարկություն է կառուցում:
Համագործակցության մեկ այլ պոտենցիալ ոլորտ է Սիրիան, որտեղ տեղակայված են մոտ 2 հազար ամերիկացի զինծառայողներ, որնց Թրամփի վարչակազմը նախատեսում է դուրս բերել նրանց՝ որպես իր նորացված Մերձավոր Արևելքի ռազմավարության մաս։ Մարտի 10-ին ԱՄՆ-ի կողմից աջակցվող եւ քրդերի կողմից առաջնորդվող «Սիրիական ժողովրդավարական ուժերի» առաջնորդ Մազլում Քոբանին Սիրիայի «ժամանակավոր նախագահ» ահմեդ աշ-շարայի հետ ստորագրել է ձեւական համաձայնագիր, որը ենթադրում է մինչեւ 2025 թ-ի վերջը Սիրիայի պետական ապարատում 60-հազարանոց ՍԺՈՒ-ի զորակազմի ընդգրկում: Հավանական է՝ Թուրքիան աջակցություն կառաջարկի Դամասկոսի եւ ՍԺՈՒ-ի հաշտեցմանը՝ ԱՄՆ-ի կողմից այսպես կոչված «քրդական ահաբեկչության դեմ Թուրքիայի պայքարին» աջակցելու դիմաց, ենթադրում են թուրք-ամերիկյան կապերի ամրապնդման կողմնակիցները: Փետրվարի 27-ին անազատության մեջ գտնվող Քոբանիի դաստիարակ, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ է արել իր կողմնակիցներին վայր դնել զենքը եւ դադարեցնել պայքարը թուրքական կառավարության դեմ: Հնարավոր է՝ Էրդողանն ակնկալում է, որ Թրամփն ավելի մեծ ճնշում կգործադրի Քոբանիի վրա, որպեսզի արագացնի ՍԺՈՒ-ի ինտեգրումը սիրիական պետական ապարատին, ինչը կսահմանափակի ՔԱԿ-ի հնարավրւոթյունների սահմանափակումը:
Թե ինչպես դա տեղի կունենա գործնականում, լիովին հասկանալի չէ՝ հատկապես հաշվի առնելով Թուրքիայում ներքաղաքական անկայունությունը եւ ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից Սիրիայի ալեւիներով բնակեցված ծովափնյա նհանգներում կատարվող վայրագությունները։ Թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա են նաև այլ հնարավոր խնդիրներ, ինչի մասին վկայում է Bloomberg-ի տեղեկատվությունը, որը հայտնում է թվային մրցակցության նոր կանոնների մասին, որոնք կոչված են թույլ չտալու այնպիսի խաղացողներին, ինչպիսիք են Apple-ը, Google-ը և Amazon-ը՝ նախապատվությունը տալով իրենց սեփական ծառայություններին որոնման համակարգերում եւ հավելվածների խանութներում: 2022 թ-ից մշակվող նոր կանոնակարգերը հիմնականում կրկնում են ԵՄ թվային շուկաների մասին օրենքի (DMA) նորմերը, որոնք ուղղված են խոշոր խաղացողների գերիշխանության սահմանափակմանը եւ ուժի մեջ են մտել 2023 թ-ին: Օրինակ՝ նոր թվային կանոններին չհետեւելը կարող է հանգեցնել տուգանքների՝ ընկերության տարեկան եկամտի մինչեւ 10 տոկոսի չափով: Փետրվարի 21-ին Թրամփը եվրոպական թվային նորամոծությունները անվանեց «շորթում»՝ ի պատասխան սպառնալով սակագների բարձրացմամբ: Քանի որ Անկարան որդեգրել է Բրյուսելի մոտեցումը, Թուրքիան նույնպես շուտով կարող է հայտնվել Սպիտակ տան թիրախում: Թրամփի վարչակազմի վերջին հրահանգը ցույց է տալիս, որ նրանք, ամենայն հավանականությամբ, կդիտարկեն ԱՄՆ տեխնոլոգիաներին ուղղված ցանկացած կանոն եւ կհետեւեն DMA-ի տրամաբանությանը որպես մաքսատուրքերի նման մի բան եւ կարձագանքեն համապատասխանաբար:
Նոր պոտենցիալ կոնֆլիկտային սյուժեն լրացնում է ամերիկյան տեխնոլոգիական հսկաների հետ որոշ մյուսների հետ շարունակվող դատավարությունները: Այսպես, մարտի 16-ին, հակամենաշնորհային օրենսդրության խախտումների վերաբերյալ նախնական հետաքննություն անցկացնելուց հետո, Թուրքիայի մրցակցության վարչությունը հայտարարել է սթրիմինգային ընկերությունների, այդ թվում՝ Netflix-ի եւ Amazon-ի նկատմամբ հետաքննություն անցկացնելու մասին։ Ավելի վաղ՝ 2024ի դեկտեմբերին, Թուրքիան դադարեցրել էր հետաքննությունը Meta ընկերության դեմ՝ կապված Threads-ի եւ Instagram-ի միջեւ տվյալների փոխանակման հետ։ Google-ի մայր ընկերությունը՝ Alphabet-ը, նույնպես հայտնվել է ուշադրության կենտրոնում, քանի որ նախկինում Թուրքիան ցույց է տվել, որ որոնողական համակարգի հսկայի դեմ պայքարում առաջ կգնա մյուս կարգավորիչներից այն բանի համար, որ նա իր առցանց գնումների ծառայությունը գերադասում է մրցակիցներից: Միաժամանակ Էրդողանն ակտիվորեն կապեր է հաստատել սիլիկոնյան հովտի հետ՝ վերջին տարիներին հանդիպելով Tesla-ի գլխավոր տնօրեն եւ Թրամփի մերձավոր օգնական Իլոն Մասկի հետ:
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի