կարևոր
919 դիտում, 3 շաբաթ առաջ - 2025-03-21 15:28
Հասարակություն

ՈՒՂԻՂ․ Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս Գյումրիում՝ «Մայր Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ

«Մայր Հայաստան» դաշինքը հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս է կազմակերպել Գյումրիում՝ նվիրված ազատ տնտեսական գոտու ստեղծման և հարկային ռեժիմի առումով Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու «Մայր Հայաստան»-ի նախագծի քննարկմանը։

Կոնֆերանսին մասնակցում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական, փորձագիտական և բիզնես շրջանակների ներկայացուցիչներ՝ առկա և հեռավար կարգով։

Կոնֆերանսը նախաձեռնել է Գյումրիի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը։

Հիմնական բանախոսը «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն է։

Կոնֆերանսին ներկա է Գյումրիում Ռուսասատանի Դաշնության հյուպատոսության ներկայացուցիչ, հյուպատոս-խորհրդատու Յուրի Կովալկոն։

Մասնակցում են տնտեսագետ Էդուարդ Մանուկյանը, «MANCH» մանկական կոշիկ արտադրող ընկերության հիմնադիր և տնօրեն Սուրեն Սուքիասյանը, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը և սոցիոլոգ Արթուր Պարոնյանը։

Կոնֆերանսին Մոսկվայից հեռավար կարգով մասնակցում է ՌԴ Պետդումայի «Միացյալ Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչևը, քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի ինտեգրացիոն գործընթացների զարգացման ինստիտուտի առաջատար գիտաշխատող Անդրեյ Պետրոսյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Նշենք, որ Գյումրու զարգացման «Մայր Հայաստանի» ծրագրին իր ստորագրությամբ 7.700 գյումրեցի է միացել: Ծրագրի կյանքի կոչման նպատակով «Մայր Հայաստանը» Գյումրու ապագա ավագանու ուղերձի նախագիծ է պատրաստել և այն ներկայացվելու է ձևավորվելիք ավագանու նիստի քննարկման: