կարևոր
1954 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-24 10:21
Քաղաքական

ՈՒՂԻՂ. «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական արշավը․ օր 2-րդ

Երեկ «Մայր Հայաստան» դաշինքն իր նախընտրական արշավը սկսեց Հաղթանակի զբոսայգուց՝ «Մայր Հայաստան» արձանի մոտից։ Այսօր նախընտրական արշավի երկրորդ օրն է։

«Մայր Հայաստան» դաշինքի քարոզչական խմբերը օգոստոսի 24-ին քաղաքացիների հետ կհանդիպեն Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջաններում՝ հետեւյալ գրաֆիկով․ Արաբկիր վարչական շրջան Ժամը 10։00 Փափազյան-Կոմիտաս խաչմերուկին կից պուրակ (Երիցյանների խանութի մոտ) հավաք, երթ Սպորտդպրոցի հետնամասի տարածքով դեպի բնակելի տարածք (Կմասնակցի նաեւ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը) Ժամը 18։00 Մերգելյան պուրակ (ցայտաղբյուրների մոտ) Աջափնյակ վարչական շրջան։

Ժամը 10։00 Գեւորգ Չաուշ․ Բաշինջաղյան-Սիսակյան-Արզումանյան փողոցներից Հալաբյան փողոց Ժամը 18։00 Լենինգրադյան-Հասրաթյան 44-օրյա պատերազմում զոհվածների հուշահամալիրում ծաղիկների խոնարհում (Կմասնակցի նաեւ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը)։