կարևոր
1489 դիտում, 11 ժամ առաջ - 2025-03-11 23:39
Հասարակություն

Մեր միջնորդությամբ դատարանն, ի վերջո, փոխեց Ն. Հոխիկյանի խափանման միջոցը. Գառնիկ Դանիելյան

Մեր միջնորդությամբ դատարանն, ի վերջո, փոխեց Ն. Հոխիկյանի խափանման միջոցը. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը անդրադարձել է Նաիրի Հոխիկյանի դեմ հարուցված քրեական գործին և ձգձգվող դատավարությանը նշելով. 

«Հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում առաջինն էր, որի դեմ իրականացվեց քրեական հետապնդում՝ փորձելով սահմանափակել վերջինիս ազատ արտահայտման իրավունքը։

Խոսքը 2023-ի մարտի 30-ին ԲԴԽ-ի նախաձեռնած և Քննչական կոմիտեի կողմից ընթացք տրված գործի մասին է, որով հարցուցվեց քրեական գործ. նույնատիպ մեղադրանք է նաև Էդգար Ղազարյանի դեպքում։

Նաիրի Հոխիկյանը համարձակվել էր չհավատալ դատավորի անկողմնակալությանը՝ նրան անվանելով իշխանության պատվեր կատարող։

Երկու տարի շարունակ հետաձգվող դատական նիստերը վկայումն են այն բանի, որ դատարանն ինքը չգիտի՝ ինչպես վարվել այս տեսակ անհիմն քրեական գործի հետ։

Այսօր, ի վերջո, դատարանը որոշեց փոխել խափանման միջոցը՝ հանելով ՀՀ-ից բացակայելու արգելքը։

Ուրախ եմ, որ իմ և գործընկեր Aspram Krpeyan-ի անձնական երաշխավորությունն ու դատական նիստին ներկայությունը փոքր-ինչ օգնեցին Նաիրի Հոխիկյանին՝ գրանցելու արդարության համար կռվում այս փոքրիկ հաղթանակը»։