Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի քրեական գործերով զբաղվող պաշտպանները, ղեկավարվելով քրեակատարողական հիմնարկներում պահվող պաշտպանյալների առողջական առողջության ու անվտանգության պահպանման առաջնահերթությամբ այս օրերին 100 անձի վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել ՀՀ դատախազություն և ընդհանուր իրավասության դատարաններ, և 8 վերաքննիչ բողոք՝ կալանավորումը ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու միջնորդությամբ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ Փաստաբանների պալատից։
Միջնորդությունների և բողոքների հիմքերում հատկապես ընդգծվել է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի 20․03․2020 թվականի հանձնարարականի պահանջները:
Այս հանձնարարականի իրականացումը, ի թիվս այլնի, նպատակ ունի կանխարգելել նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի տարածումը ՔԿՀ-ներում:
Կալանավորումն ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ ներկայացրել են 108 միջնորդությունից և վերաքննիչ բողոքից.
Նշենք նաև, բավարաված միջնորդություններից մեկը վերաբերվել է ցմահ դատապարտվածի վերանայման վարույթի շրջանակում, կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց:
Հանրային պաշտպանները շարունակում են միջնորդություններ ու բողոքներ ներկայացնել իրենց մյուս պաշտպանյալների խափանման միջոցները փոփոխելու համար՝ հաշվի առնելով նրանց առողջության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: