կարևոր
4624 դիտում, 1 ամիս առաջ - 2025-03-07 22:56
Քաղաքական

Փաշինյանն արգելել է հեռարձակել Ռուբեն Վարդանյանի ուղերձը. պատգամավոր

Փաշինյանն արգելել է հեռարձակել Ռուբեն Վարդանյանի ուղերձը. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Բաքվից Ռուբեն Վարդանյանին թողել են ուղերձ հղել սեփական ժողովրդին, իսկ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն այն արգելել է հեռարձակել Հանրային հեռուստատեսությամբ։

Ի՞նչ կարող է անել գործող իշխանությունը գերիների հարցով։

Օրինակ՝ առնվազն չարգելել այդ մասին խոսել բոլորիս հարկերով սնվող Առաջին ալիք֊ով։

Այսօր, Հայաստանի թիվ մեկ հանրային թեման Բաքվում պահվող գերիների հարցն է, որի մասին որևէ անդրադարձ չի արվել Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ»։