Փոխարժեքներ
27 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.51 |
EUR | ⚊ | € 413.07 |
RUB | ⚊ | ₽ 4.6035 |
GBP | ⚊ | £ 497.59 |
GEL | ⚊ | ₾ 139.99 |
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.
«Ուկրաինայում 20 տարի ու ավելի ով եկավ կերավ երկիրը, ժողովրդին խաբեց, ընթացքում էլ արևմտյան ուժերը մարդկանց տրամադրում էին, թե ռուսներն են մեղավոր, որ դու վատ ես ապրում: Չէին ասում քո ներսի անասունն է մեղավոր, որ քեզանից գողանում է:
Արևմուտքի պլանը հստակ էր, ուկրաինացուն հանել ռուսի դեմ, փորձել սրան հանել ռուսական ազդեցությունից և տիրանալ սրանց տրիլիոնների ռեսուրսներին (որոշ գնահատումներով շուրջ 30 տրիլիոն):
Ուկրաինացի ժողովրդի ուղեղը կերան շուրջ 20 տարի: Ռուսներն էլ որպես իրենց ազդեցության գոտուց դուրս գալու պատիժ նախ Ղրիմը ձեռքներից առան, հետո էլ Դոմբասում և մյուս շրջաններում անջատման ցեցը գցեցին: Սրանով հանդերձ ինչ-որ պահի ռուսները համաձայն էին այս շրջանները հատուկ կարգավիճակով մնար Ուկրաինայի մաս: Անգլիացիները եկան, Զելենսկուն կուտը տվին, ասին քեզ կզինենք կռվի: Ծաղրածուն (քաղաքական ծաղրածուն), ով գաղափար չուներ, պատմություն, գեոպոլիտիկս և մնացյալ, համաձայնվեց: Կամ էլ թե, ավելի պարզ՝ ինչ-որ շահի համար դավաճանեց սեփական ժողովրդին կամ էլ, թե ներդրվեց իբր ուկրաինացի:
Այս պահին, կոպիտ հաշվարկներով, Ուկրաինայի 40 միլիոն մարդուց 20 միլիոնը փախստական են: Մոտ մեկ միլիոնը սպանվել են, մի տասն էլ վիրավոր: Տարածքների մեկ երրորդը կորսված, պետության ենթակառուցվածքները ամբողջովին ավիրված, մոտ հարյուր տրիլիոնի տնտեսական վնաս:
Այս ամենից հետո, այս ժողովրդի այսքան կորուստներից և աղետներից հետո հենց այս պահին աշխարհի մեծերը մեջ-մեջ են անում Ուկրաինան:
ԱՄՆ-ը Ուկրաինայի մնացյալ ռեսուրսների կեսն է ուզում, Եվրոպան իր պարտք տված միլիարդավոր դոլարների փոխարեն է ռեսուրս ուզելու: Կարճ ասած, Ուկրաինան վերջացնում են դնեն մի կողմ: Վերջնականապես կդառնա ռեսուրս պետություն:
Այս նույն աղետը մեր գլխին հենց հիմա բերում է օրվա ռեժիմը: Սրանք հերիք չի իրենք են պետության հաշվին իրենց ֆինանսատնտեսական վիճակը բարելավում (շատ մեղմ ասած), մի հատ էլ պետության վատ վիճակի համար մեղադրում են ռուսներին (քարոզչության մակարդակում): Մոտավորապես այսպես՝ թե բա ռուսը մեզ կառավարում է քանի Արցախ ենք ուզում, որ Արցախից հրաժարվենք էլ չի կառավարի, չենք պատերազմի, կսկսենք լավ ապրել: Դե թուրքն էլ ինչ ուզի պիտի տանք, դե ուժեղ է ինչ անենք, նաև Սահմանադրություն պիտի փոխենք, պիտի մոռանանք, որ առանձին տեսակ ու ազգ ենք, որին նաև ցեղասպանել են: Ու սա մինչև հայկական պետությունը վերանա:
Ես այս ամենը չեմ թողնելու, միայնակ էլ մնամ գնալու եմ այս ամենի դեմ, ռեժիմի և արտաքին թշնամու համատեղ ծրագիրը չի լինելու…հայկական պետությունը մնալու է, Արցախում էլ էլի հայեր են ապրելու, Հայաստանն էլ իր ազգային շահերը սպասարկելու է, ու բոլոր կորուստները վերականգնելու ենք, մեր հերոսներին էլ պատվելու ենք, իրենց նվիրումն էլ լինելու է անմոռաց»: