Փոխարժեքներ
26 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.51 |
EUR | ⚊ | € 413.07 |
RUB | ⚊ | ₽ 4.6035 |
GBP | ⚊ | £ 497.59 |
GEL | ⚊ | ₾ 139.99 |
Երեկ գիշերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը եւ Երևանի քրեական վարչությունը մի խումբ անձանց է վնասազերծել, ովքեր կասկածվում են ինչպես Երևանում այնպես էլ մարզերում պաշտոնատար անձանց տները թալանելու մեջ:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն այս օպերացիայի իրականացումը խորը արմատներ ունի: Բանն այն է, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի՝ Աջափյակում գտնվող բնակարանն են թալանել եւ խոշոր չափերի գումար են հափշտակել բնակարանից:
Եվ ահա այս դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը անձամբ է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին եւ Արփինե Սարգսյանին հրահանգ տվել գործուն քայլեր անել բնակարանային գողությունները բացահայտելու համար ու արդյունքում վնասազերծվել են մի խումբ անձինք, որոնք կասկածվում են այն կատարելու մեջ:
ArmLur.am-ը քիչ անց կհրապարակի Նազելի Բազդասարյանի պաշտոնական մեկնաբանությունը։
Հիշեցնենք նաև, որ 2024 թվականի դեկտեմբերին էլ թալանել էին վարչապետի աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի, տունը։