|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
ՀՀ Սփյուռքի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով այսօր «Հրապարակ» օրաթերթի տարածած լուրը, թե նախարար Հրանուշ Հակոբյանի տունը թալանվել է։
Հաղորդագրության մեջ ասվում է. «Մեզ համար անհասկանալի պատճառներով «Հրապարակ» թերթը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասին: Թերթի սույն թվականի հուլիսի 12-ի համարում տպագրվել է նյութ, ըստ որի` թալանվել է Հրանուշ Հակոբյանի բնակարանը: ՀՀ սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ հրապարակումը բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»։