| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Յունիբանկը հայտարարում է սովորական բաժնետոմսերի նոր թողարկման մասին: Նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմում է 3.9 մլրդ ՀՀ դրամ: Բաժնետոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ այցելելով բանկի ցանկացած մասնաճյուղ: Ձեռքբերման ենթակա նվազագույն փաթեթը կազմում է 2600 հատ:
Յունիբանկի՝ որպես դինամիկ զարգացող և վստահելի բանկի բաժնետոմսերը հասարակության համար խնայողությունների ներդրման երկարաժամկետ և շահավետ հնարավորություն են: Բաժնետոմսերի նոր թողարկմամբ Յունիբանկը շարունակում է հասարակության լայն շերտերի ներգրավումը բանկի կառավարման գործում, ինչը նպաստում է աշխատանքի արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը։
Ընդհանուր առմամբ Յունիբանկն իրականացրել է բաժնետոմսերի 7 թողարկում: 2024 թվականին բանկն իր բաժնետերերին վճարեց 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ:
2024 թվականը Յունիբանկն ամփոփել է ավելի քան 10 մլրդ դրամ զուտ շահույթով: Բանկի ակտիվները նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 18%-ով, ընդհանուր կապիտալը՝ 14%-ով:
AMX ամենամյա մրցանակաբաշխությանը Յունիբանկը լավագույնը ճանաչվեց երկու անվանակարգերում՝ «Բորսայում բաժնետոմսերի լավագույն թողարկող» և «Լավագույնը բաժնետոմսերի երկրորդային շուկայում»:
Բաժնետոմսերի Ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 29.01.2025թ.-ին՝ ՀՀ ԿԲ թիվ 1/25 Ա որոշման համաձայն: Ներդրողը կարող է ձեռք բերել Ազդագիրը և Ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերը թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային պատճենը` www.unibank.am կայքում: