| 
                            Փոխարժեքներ
                                                        28 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 | 
| EUR | ⚊ | € 445.5 | 
| RUB | ⚊ | ₽ 4.814 | 
| GBP | ⚊ | £ 510.64 | 
| GEL | ⚊ | ₾ 140.8 | 
 1849 դիտում,
        
            1849 դիտում,  8 ամիս առաջ - 2025-02-19 12:30
            8 ամիս առաջ - 2025-02-19 12:30  
         
                
            Փետրվարի 12ին, ՀՅԴ Գլենդելի կենտրոնում տեղի է ունեցել ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՌԱԿ-ի Արեւմտյան Ամերիկայի ղեկավարությունների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում արծածվել է Հայաստանի և արցախահայության իրավիճակն ու տագնապները, Արեւմտյան Ամերիկայի հայության և հատկապես ամերիկահայ երիտասարդության՝ ազգային ճակատում դիմագրաված մարտահրավերները, ինչպես նաև տեղական ազգային կյանքին հուզող հարցեր: ՍԴՀԿ-ից հանդիպմանը մասնակցել են Միհրան Խաչատուրյանը (ատենապետ), Ռուբեն Մուղալյանը և Գրիգոր Մոլոյանը, ՀՅԴ-ից՝ Կարո Մատենլյանը (ատենապետ), Տարոն Տեր-Խաչատուրյանը եւ Արմեն Հովհաննիսյանը, ՌԱԿ-ից՝ Թամար Փոլատյան-Փերոն (ատենապետ), Կարո Քյուփելյանը և Գևորգ Գրիգորյանը:
Հանդիպմանը շեշտվել է՝ լրացուցիչ թափով, առանց վարանման կամ ընկրկման, հետապնդել Հայոց Ցեղասպանության ճանաչման ու հատուցուման գործընթացը, արցախահայության՝ իր հայրենիք վերադարձի իրավունքի ապահովման, Բաքվում գերեվարաված Արցախի ղեկավարության և այլ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը, առավելագույն ուժերի լարումով և նպատակասլաց աշխատանքով անկախ հայրենի պետականությանը նեցուկ կանգնելը։ Ցեղասպան Թուրքիայի և նրա գործընկեր Ադրբեջանի հայաջինջ քաղաքականությունը մնում է առկայ նաեւ այսօր:
Որոշվել է նախորդ տարիներին հաստատված ավանդութույթով ու միացյալ ճիգերով նոր թափ տալ գաղութային Ապրիլյան ոգեկոչման միացյալ կառույցին (AGC-UACLA), և բարձր մակարդակով մասնակցել Ապրիլյան ոգեկոչումների միջոցառումներին: Նախատեսվում է նաև այլ բնագավառներում ևս երեք կուսակցությունների համատեղ ու համահունչ ճիգերով առաջ մղել ազգային և գաղութային այլ օրակարգեր։
Ակնհայտ է՝ հայ ազգն ու հայրենիքը վտանգավոր կացության մեջ են։ Դարձյալ գտնվում ենք դժվարությունների և աշխարհաքաղաքական թոհուբոհի մեջ: Արդ, մեր կոչն է բոլորին՝ համախմբվել մեր ազգային ու միութենական կառույցների շուրջ, մնալ կարչած ազգային պահանջատիրությանը, արժեքներերին և իրավունքներին, և մեր մասնակցությունը բերել ազգի անվտանգությանը և բարօրրությանը: Ահա, այդ է մեր բյուրավոր ու սրբադադված նահատակների ճիչը:
ՍԴՀԿ Արեւմտյան Ամերիկայի Վարիչ Մարմին
ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե
ՌԱԿ Արեւմտյան Ամերիկայի Շրջանային Վարչություն
Փետրվար 16, 2025