կարևոր
433 դիտում, 5 ժամ առաջ - 2025-01-30 23:44
Հասարակություն

Մհերը մշտապես պայքարի առաջնագծում էր․ այսօր նա կդառնար 37 տարեկան

Մհերը մշտապես պայքարի առաջնագծում էր․ այսօր նա կդառնար 37 տարեկան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանի գրառումը՝ նվիրված կյանքից անժամանակ հեռացած Մհեր Սահակյանին:

 «Մհեր Սահակյանն այսօր կդառնար 37 տարեկան։

Կյանքից անժամանակ հեռացած մեր ընկերն ու գործընկերը հասցրեց ծավալել արդյունավետ գործունեություն, լինել քաղաքացիների կողքին, որոնք որևէ աջակցության կարիք ունեն․ սիրվեց բոլորի կողմից՝ իր բարձր մարդկային հատկանիշների համար։

Մհերը մշտապես պայքարի առաջնագծում էր․ լիներ հայրենիքի սահմանները պաշտպանելու, թե արդարության վերականգնման համար մղվող պայքար։

Դժվար է քո կորստին համակերպվելը, սիրելի ընկեր։

Քո՝ հայրենասեր, վճռական, ազնիվ ու օրինակելի կերպարով կշարունակես մնալ մեզ հետ․․․»: