Փոխարժեքներ
21 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.84 |
EUR | ⚊ | € 412.8 |
RUB | ⚊ | ₽ 3.9992 |
GBP | ⚊ | £ 488.34 |
GEL | ⚊ | ₾ 139.95 |
ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկո Ռուբիոյի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում։ Բոլոր 99 սենատորները քվեարկել են Ռուբիոյի օգտին, և ոչ ոք դեմ չի քվեարկել, հաղորդում է CNN-ը։
Մարկ Ռուբիոն շնորհակալություն է հայտնել սենատորներին վստահության համար և նշել, որ մեծ պատիվ է համարում իր գործընկերների կողմից նման պաշտոնի համար միաձայն հավանության արժանանալը։
Ռուբիոն 53 տարեկան է։ Ծնվել է Մայամիում՝ կուբացի ներգաղթյալների ընտանիքում։ Նա ստացել է քաղաքագիտության բակալավրի և իրավաբանի դոկտոր կոչում Ֆլորիդայի համալսարանում: 2010 թվականին նա դարձել է սենատոր և երկու անգամ վերընտրվել։ 2015 թվականին նա հայտարարել էր ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, սակայն ի վերջո պաշտպանել էր Դոնալդ Թրամփի թեկնածությունը։ 2024 թվականին նա համարվում էր փոխնախագահի թեկնածու։
2023 թվականի նոյեմբերին Ռուբիոն աջակցել էր Սենատի ընդունած «Հայկական պաշտպանության ակտին», որն արգելում է ԱՄՆ նախագահի ռազմատեխնիկական օգնությունն Ադրբեջանին։ Ռուբիոն հայտարարել էր, որ ամերիկացի հարկատուների գումարները չեն կարող գնալ Ադրբեջան՝ երկիր, որը տարածաշրջանում անկայունություն է ստեղծել։