|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքի վարչական շենքում բռնկված հրդեհը, նախնական տվյալներով, ութ մարդու կյանք է խլել։ Ինչպես փոխանցում է Интерфакс-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններ:
«Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է ընդհանուր առմամբ ութ մարդ»,- հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրյազինոյում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը։
Մոսկվայի մարզի ղեկավարը հայտնել էր 8-հարկանի շենքի 5-ից 7-րդ հարկերում հրդեհների մասին։
Մեկ մարդու հաջողվել է դուրս բերել շենքից։
ՌԴ ԱԻՆ-ը Интерфакс-ին հայտնել էր, որ նախնական տեղեկություններով՝ շենքում գտնվում է ևս ինը մարդ։