Փոխարժեքներ
28 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը հայտնել է, թե եթե մինչև 2025 թվականի հունվարի վերջ հայկական կողմը չվերցնի Արցախի բռնի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած և ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի (ծնված 1954 թ.) դին, ապա նրան կհուղարկավորեն Ադրբեջանի տարածքում։ ԿԽՄԿ Հայաստանում պատվիրակությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում զերծ մնացին տեղեկությունը հաստատել կամ հերքելուց՝ նշելով, որ իշխանությունների անունից չեն կարող որևէ բան ասել, միևնույն ժամանակ, ընդգծեցին, որ ինչպես ավելի վաղ ասել էին՝ պատրաստակամ են աջակցելու որևէ լուծում գտնելու պարագայում։
Հիշեցնենք, որ 70-ամյա Վերա Աղասյանի մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 23-ին։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նախնական տվյալներով մահը վրա է հասել սուր սրտանոթային անբավարարության և թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով։ Կինն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, վախճանվել է հոկտեմբերի 20-ին։