|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, վկայակոչելով ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստը և իշխանական պատգամավորի` այնտեղ հնչեցրած մտքերը, գրել է.
«Մեր՝ ԱԺ ԿԳՄՍԵ հանձնաժողովի փոխնախագահն անկեղծորեն, անթաքույց, դեռ ամիսներ առաջ, ի պատասխան իմ վրդովմունքի՝ հայտարարեց, որ ԱԶԳԱՅԻՆ-ը պետականով փոխելն իրենց համար ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ, ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է։
Երեկ նույնը նիկոլն էր ասում․ «Ժամանակակից աշխարհում ինքնությունը կառուցում են պետության հետ»։
Էլ ոնց ասեն ու անեն՝ արդեն 7 տարի․․․
Սրանք եկել են տրասֆորմացիայի ենթարկելու մեր ինքնությունը, քաղաքակրթական կոդը, ակնհայտ է․․․Բայց, չի բացառվում, որ ինչ-որ պահի կարող են հրաժարվել ցանկացած իրենց համար «սրբությունից»՝ հանուն իշխանության։
Ասել են չէ՞ «իզմեր չունենք»»։
ԱԺ հանձնաժողովի տվյալ նիստի տեսագրությունը դիտելու համար անցնել հղումով։