|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռազմական լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Արդյոք գոյություն ունի Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու մասին ԽՍՀՄ ժամանակաշրջանի փաստաթուղթ
Հարցում էի ուղարկել ՀՀ կողմից սահմանազատման հանձնաժողովի ղեկավար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։
Հարցրել եմ նաև, թե արդյոք սահմանազատման հետագա ընթացքում նախատեսվում է օգտագործել ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի 1:100 000 մասշտաբի տեղագրական քարտեզները, ինչպես դա արվեց Տավուշի հատվածում (սա կարևոր պահ ա)։
«Զարմանալիորեն» ուղիղ պատասխան չստացա․
«ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի առանձին հատվածների՝ ներառյալ անկլավների և էքսկլավների սահմանազատման աշխատանքները կիրականացվեն «ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման․․․ հանձնաժողովների․․․» կանոնակարգին համապատասխան»։
Կրկնեցին նաև, որ «․․․նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքների վերաբերյալ ցանկացած պաշտոնական հղում, որը դուրս է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների բառացի բովանդակությունից, ինչպես նաև դրանց պարզաբանումները կամ մեկնաբանությունները չեն թույլատրվում և համարվում են անվավեր․․․»։
Մի խոսքով՝ պաշտոնական որևէ բան դեռ չկա։
N.B. Էդ դեպքում մի քիչ պարզ չի, թե ինչի ա Տիգրանաշենը «Քյարքի» ըստ Ն․Փ․-ի։
Էլ չեմ ասում, որ նույնիսկ «սահմանազատումը» ստեղ չի հասել»:
P.S. Ենթադրում եմ, որ էս դեպքում Ն․Փ․-ի ասածն էլ ա էս պահին «անվավեր»»։